Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

Լուրեր

18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
18.11.2024 | 22:04
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նավագնացային ընկերությունների դեմ՝ ՌԴ-ին իրանական զենք մատակարարելու համար
18.11.2024 | 21:52
Լավրովն ու Էրդողանը զրույց են ունեցել G20-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ
18.11.2024 | 21:37
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Վիետնամում է
18.11.2024 | 21:24
ԵԽ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քաղաքական, իրավական և գործնական պայմաններ ստեղծել՝ ԼՂ-ից տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար
18.11.2024 | 21:11
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին
18.11.2024 | 21:00
Պարո՛ն Փաշինյան, անընդունելի՛ է ոչնչացնել թիմակիցներին․ սա դաս է նաև Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի համար․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հայտարարությունը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ազգային ժողովի հարգելի պարոն նախագահ, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մի այսպիսի ասացվածք կա, ըստ որի՝ բարեկամներն աստղերի են նման, եւ միայն գիշերը կարելի է նրանց հաշվել: Եվ կարելի է ասել, որ անթափանց գիշեր էր իջել Հայաստանի վրա անցյալ տարվա նոյեմբերին, երբ մենք որոշեցինք բոլորս միասին մի կողմ թողնելով մեր քաղաքական տարաձայնությունները, համախմբվելով եւ, իսկապես, ընդգծում եմ՝ հավաքական աշխատանքով, ընդունել բանաձեւը, որով կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Ազգային ժողովի նախագահին, որ մեզ հրավիրեց մասնակցելու հիշողության այս արարողությանը: Հիշողություն, որը մենք ուզում ենք նաեւ տեղադրել ներկա եւ ապագայի համատեքստում:

Ինչպես դուք նշեցիք, պարոն նախագահ, 20 տարի է անցել այն օրվանից, երբ նախագահ Ժակ Շիրակը հրապարակեց օրենքը, ընդ որում ընդամենը 8 բառից եւ մեկ հոդվածից բաղկացած կարճ օրենք, որով Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Կենդանի հիշողությունը լավագույն պատվարն է պատմության ողբերգական էջերի կրկնության համար: Մեր համագործակցությունն անցել է նաեւ փոխադարձ վստահության ուղով: Վստահություն Հայաստանի ապագայի եւ ճակատագրի նկատմամբ: Նաեւ վստահություն Հայաստանի երիտասարդության նկատմամբ, որն այնքան ծանր հարված ստացավ անցյալ աշնանը: Մենք մտածում ենք բոլոր զոհվածների, բոլոր վիրավորների, ռազմագերիների, նրանց ընտանիքների մասին, որովհետեւ դրանք անձնական ողբերգություններ չեն, դրանք հավաքական են:

Մենք վստահություն ենք տածում նաեւ, պարոն նախագահ, Հայաստանի ժողովրդավարության հանդեպ, որը ձեզ առանձնահատուկ տեղ է հատկացնում այս տարածաշրջանում: Ժողովրդավարություն, որը մեծ փորձությունների  ենթարկվեց, ոտնահարվեց, բայց, այնուամենայնիվ, դուք շարունակում եք կանգնած մնալ: Մենք վստահ ենք նաեւ հայ ժողովրդի անկախ ոգու եւ նրա ազատատենչ բնույթի հարցում: Ազատատենչություն, որն արտահայտվել է նաեւ մեր հայ հայրենակիցների, այսինքն՝ հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների կողմից, որոնք մեր կողքին էին այն պահին, երբ Ֆրանսիան կարիք ուներ ոտքի կանգնելու եւ ազատությունը վերագտնելու:

Պետք է ասել, որ մեր այս այցելությունը նաեւ շարունակությունն է այն բանաձեւի, որը, ինչպես նշեցի, ընդունվեց նոյեմբեր ամսին խորհրդարանում չափազանց լայն մեծամասնությամբ եւ ընդամենը 1 դեմ քվեարկությամբ: Եվ սա բացառիկ մի բան է, եւ յուրաքանչյուրը կերազի, որ այսպիսի քվեարկություններ ավելի հաճախ լինեն: Ցավոք,  չեն լինում:

Բանաձեւը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Միաժամանակ, բանաձեւում նշվում է, որ այդ ճանաչումը կհանդիսանա գործիք՝ հասնելու խաղաղ բանակցությունների միջոցով տեւական եւ կայուն խաղաղության, որովհետեւ մենք այստեղ ենք եկել նաեւ տեւական  խաղաղության կոչով:

Պարոն նախագահ, մենք մտքեր փոխանակեցինք ռազմագերիների վերաբերյալ: Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն ստորագրած համաձայնագրի եւ բոլոր միջազգային պայմանագրերի:

Այս շաբաթ, ինչպես գիտեք, ԵԽԽՎ նիստում քննարկվեց ռազմագերիների հարցը, եւ Սենատի մեր գործընկերներից մեկը, Սենատի անունից հանդես գալով, ներկայացրեց անհապաղ ազատ արձակման վերաբերյալ պահանջները:

Քիչ առաջ մենք այցելեցինք Երեւանի քաղաքապետարան, որտեղ ներկայացված է ցուցահանդես:  Սահմռկեցուցիչ է տեսնել, որ պատերազմից հետո այսպիսի քայլեր են ձեռնարկվում հայերի հիշողությունը, հայերի հետքերը վերացնելու ուղղությամբ: Այդ իսկ պատճառով մեզ համար հասկանալի է, պարոն նախագահ, ձեր ցանկությունն ամրապնդելու Մինսկի խմբի նախագահությունն ու ձեւաչափը:

Սիրելի գործընկերներ, կարծում եմ՝ սա մեր պատասխանատվության հարցն է, որպեսզի մենք այս բոլոր ուղերձները հասանելի դարձնենք Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների մեր գործընկերներին:

Սիրելի գործընկերնե՛ր, քիչ առաջ մենք այցելեցինք հուշահամալիր եւ այնտեղ քայլելիս այսպիսի հիշողություններ արթնացան: Մի ֆրանսիացի բանաստեղծ կա, որը հետեւյալ տողերն է գրել (խոսքը Արագոնի մասին է)` «Ապագա եւ հիշողություն»: Եվ այն բանի մեջ, որն այրվում է, երեւում է այն, ինչ լինելու է: Այս կրակն է, որ մենք մեզ հետ ուզում ենք կրել, բերել երեկ եւ այսօր, որպեսզի Հայաստանն ապրի եւ շարունակի հարատեւել»,- ասել է Ժերար Լարշեն: