Հրապարակվել է ԸՕ փոփոխությունների շուրջ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը․ ի՞նչ դիտարկումներ և առաջարկներ են արվել

Լուրեր

08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԽԽՎ Վենետիկի մասնագիտական հանձնաժողովը ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացրել է իր եզրակացությունը, որից հետո այս մեծ փաթեթը կքննարկվի արդեն ՀՀ խորհրդարանում:

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է․

«Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշում են, որ խորհրդատվությունները քաղաքական շահագրգիռ կողմերի և հասարակական կազմակերպությունների միջև ընդարձակ էին և տեղի են ունեցել խելամիտ ժամկետներում, որպեսզի այդպիսի հիմնարար փոփոխությունները ստանան հնարավորինս լայն աջակցություն տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և փորձագետների շրջանում։

Արդյունքում՝ 2021 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջին փաթեթը, որը վերաբերում էր տարածքային թեկնածուների ցուցակների վերացմանը՝ 82 կողմ, ոչ մի դեմ և ոչ մի ձեռնպահ ձայներով:

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշել են, որ ենթադրվում է, որ այդ փոփոխությունները կկիրառվեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնք նախնականորեն նշանակված են 2021 թ. հունիսի 20-ին: Ընտրություններից առաջ տեղի ունեցած ցանկացած օրենսդրական փոփոխությունից սկզբունքորեն պետք է խուսափել, քանի որ դա հանգեցնում է անորոշության։

Բացի այդ՝ հասարակությունը և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է սեղմ ժամանակահատվածում հարմարվեն նոր կանոններին: Թեկնածուների տարածքային ցուցակների վերացումը պատշաճ կերպով չի փոխում ընտրական համակարգը, սակայն պաշտոնապես փոխում է ձայները մանդատների վերածվելու կարգը։ Այնուամենայնիվ, համամասնական ընտրակարգի պարզեցումը, կարծես, ունի լայն աջակցություն քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից:

Բացի այդ՝ չնայած հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում, զուտ տեխնիկական առումով նոր համակարգը, կարծես թե, մեծ ազդեցություն չի ունենա ինչպես ընտրական վարչարարություն իրականացնող մարմինների կողմից այդպիսի ընտրություններ կազմակերպելու կարողության, այնպես էլ ընտրողների կողմից այդ ընթացակարգերի ընկալման վրա»,- ասված է եզրակացության մեջ:

Սրա հետ մեկտեղ, փաստաթղթում նշվում է, որ փոփոխությունների փաթեթը պետք է լայնորեն ողջունվի, քանի որ այն անդրադառնում է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ կարծիքներում, ինչպես նաև ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունների դիտորդական առաքելությունների վերջնական զեկույցներում բարձրացված առաջարկությունների մեծ մասին, մասնավորապես՝

Իշխող կոալիցիայի ձևավորման անհրաժեշտ ժամկետները երկարացնելու և կոալիցիա կազմելու կուսակցությունների քանակի սահմանափակումները վերացնելու միջոցով

Քաղաքական կուսակցությունների ընտրական գրավի իջեցումը՝ դրանով իսկ դյուրացնելով ընտրվելու իրավունքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի միջոցով ընտրողներին տրամադրվող տեղեկատվության տեսակի և քանակի ավելացում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ընտրողների ցուցակը հրապարակելու պահանջը

Ընտրությունների քարոզարշավը կազմող գործողությունների ավելի լայն լուսաբանում և լրատվամիջոցների քարոզարշավի թափանցիկության բարձրացում

Պարզաբանումներ առաջարկելով վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ

Քարոզարշավի ֆինանսավորման հաշվետվությունների և աուդիտի համար դրույթների ամրապնդում, ինչը հանգեցնում է թափանցիկության բարձրացման

Որպես թեկնածու կանանց մասնակցությունը խթանելու քվոտայի մեխանիզմի ուժեղացում

Ներառյալ լրացուցիչ դրույթներ `հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը հեշտացնելու համար։

«Այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը ներկայացնում են հետևյալ հիմնական առաջարկությունները, որոնք ուղղված են այդ փոփոխությունների կատարելագործմանը.

Ա. Ընտրական շեմին վերաբերող դրույթների վերանայում;

Բ. «Կեղծ տեղեկատվություն» հասկացության հստակեցում, որպեսզի այն չխանգարի օրինական նպատակներին, օրինակ՝ հետաքննող լրատվամիջոցների աշխատանքին կամ չխեղդի քաղաքական բանավեճերը;

Գ. Իրավական կարգավիճակի ընդլայնում, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան բողոքարկել ընտրությունների արդյունքները;

Դ. «Կոպիտ խախտում» հասկացության հստակեցում, որը հիմք է հանդիսանում ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար;

Ե․ Վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար ավելի երկար ժամկետների տրամադրում»:

Ի հավելումն՝ ԵԱՀԻԿ/ԺՀՄԻԳ-ը և Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ են տալիս առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախապես օրենքով կամ ենթաօրենսդրական տեքստերում գրել արտակարգ իրավիճակներում ընտրություններ անցկացնելու հատուկ միջոցառումների մասին։

Անդրադառնալով 2021 թվականի ապրիլի 1-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ կազմակերպությունը հետևյալ դիտողություններն է արել․

«2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով վերացվում են տարածքային թեկնածուների ցուցակները: Այս փոփոխությունները հաստատվեցին ՀՀ Ազգային ժողովի կողմից 82 կողմ ձայնով՝ առանց դեմ և ձեռնպահ ձայների: 2021 թվականի ապրիլի 17-ին Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրի օրենքը, բայց չի դիմի Սահմանադրական դատարան: Այսպիսով, օրենքում փոփոխությունների ստորագրումը դեռևս ակնկալվում է:

Վենետիկի հանձնաժողովից ընդգծում են, որ կարևոր է իրավական ընտրական դաշտի կայունությունը՝որպես ցանկացած ընտրական գործընթացի վստահելիության մաս: Եթե ընտրական օրենսդրության հիմնարար տարրերում որևէ փոփոխություն է կատարվել, ապա դրանք պետք է տեղի ունենան հաջորդ ընտրություններին ընդառաջ և ամեն գնով՝ ամենաուշը մեկ տարի առաջ: Եթե ընտրական համակարգում փոփոխություններ մտցնելուց հետո նշանակվեն արտահերթ ընտրություններ, այդ համակարգը պետք է կիրառվի փոփոխությունների ընդունումից առնվազն մեկ տարի անց: Հետևաբար, կրկնվող փոփոխությունները խաթարում են ընտրական գործընթացների վստահելիությունը»,- ասված է զեկույցում։

Անգլերենից թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի

Ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: