«Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու». Թուրքիայի նախագահ

Լուրեր

24.06.2026 | 10:50
Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն այցով Ադրբեջանում է
24.06.2026 | 10:42
«Ինձ պիտի օգնեք, որ ես դառնամ համայնքապետ». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
24.06.2026 | 10:34
ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին բանաձևին
24.06.2026 | 10:21
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատախանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի ապա իրանք պատախան կտան, ասել է. «Ակնհայտ է, որ նրանք երբևէ օսմանյան ապտակ չեն կերել». փոխանցում է EH-ն:

Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի՝ Էրդողանը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին, ասելով.

«Մինչև հիմա ԻՊ-ի («Իսլամական պետություն») քա՞նի ահաբեկիչ եք ոչնչացրել(դիմում է ԱՄՆ-ին. խմբ.): Մենք շատ լավ գիտենք, թե տարածաշրջանում ով ում հետ է համագործակցում: Ոչ ոք ԻՊ-ը որպես պատրվակ օգտագործելու իրավունք չունի: Նրանք ԻՊ-ի շահերից ելնելով են գործում: Սիրիայում ԻՊ-ի թատրոնը մոտեցել է ավարտին: Իսկ «մեզ հարվածողներին պատասխան կտանք» ասողները ակնհայտ է, որ երբևէ օսմանյան ապտակ չեն կերել: Նրանք, ովքեր կարծում են, որ իրենց ուզածի պես կարող են ելումուտ անել Թուրքիա, ամեն սանձարձակություն իրենց թույլ տալ ու պատասխան չստանալ, շատ վաղ ապագայում կտեսնեն, որ դա ամենևին էլ այդպես չէ»:

Թուրքիայի նախագահը նաև ավելացրել է, որ ներկայումս, 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ամենածավալուն պատերազմն է ընթանում, որի նպատակը երկրները մասնատելն է:

«Ոմանք Թուրքիային էլ են, որպես այդ պատերազմի մի մասը դիտում: Մենք որևէ մեկին ոչ մի թիզ հող չունենք տալու, ոչ էլ հանուն ինչ-որ մեկի զավակ ունենք զոհելու»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ զինված ուժերի գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիչի վրա հարձակվելու Թուրքիայի նախագահի   հայտարարություններին:

Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիչի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային: