Առկա է հանցագործության առերևույթ դեպք. փոխոստիկանապետը՝ Մեղրիի համայնքապետին ՔԿ հրավիրելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առերևույթ խուլիգանության դեպքեր են տեղի ունեցել, ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ, մեկնաբանելով Սյունիքից որոշ անձանց բերման ենթարկելու դեպքերը՝ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Անդրադառնալով Մեղրիի քաղաքապետին՝ Ֆիդանյանն ընդգծեց, որ առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականցվում են միջոցառումներ:

«Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից»,- ասաց Ֆիդանյանը:

Մեկնաբանելով համայնքապետի դատավարական կարգավիճակ չունենալու հանգամանքը՝ փոխոստիկանապետն ասաց, որ անձինք դատավարական կարգավիճակ ձեռք են բերում որոշակի գործողությունների արդյունքում. «Բերման ենթարկելիս անձին միանգամից դատավարական կարգավիճակ չի շնորհվում»:

Փոխոստիկանապետը մանրամասնեց, որ բերման ենթարկվածները ոչ թե հարյուրավորներն են, այլ 2-3 հոգի: Նա նաև նշեց, որ Սյունիքում ոստիկանների գործողությունները լիովին համաչափ են եղել:

Մանրամասները՝ տեսանյութում: