Բողոքարկման մեխանիզմը հանվում է,որոշելու են ու վտարեն երկրից. Բեժանյանը՝ ՌԴ մեկնած միգրանտների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.04.2021 | 13:19ՌԴ միգրացիոն նորմերում կան ծայրաստիճան խստացումներ և նոր պահանջներ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Նրա խոսքով՝ ներկայում առանց մուտքի վիզայի, առանց թույլտվության փաստաթղթերի յուրաքանչյուր կես տարվա ընթացքում ԱՊՀ և այլ երկրի քաղաքացիները կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օրով։ Ժամկետը կարող է կտրուկ կրճատվել։ Ըստ նախագծով նախատեսված փոփոխությունների՝ մեկ տարվա ընթացքում անձն առանց թույլտվության փաստաթղթերի ՌԴ-ում կկարողանա գտնվել ընդամենը 30 օր։
Բեժանյանի խոսքով՝ բողոքարկման մեխանիզմը հանվում է, որոշելու են ու վտարեն երկրից:
Փորձագետը նկատում է՝ խստացումների կողքին երկարաժամկետ մուտք գործողների համար բարելավող նորմ կա․ նրանք կարող են ՌԴ-ում գտնվել անժամկետ։
Նշենք, որ Ռուսաստանում միգրացիոն ոլորտի խստացումներն առնչվում են նաև Հայաստանի քաղաքացիներին: Օրենսդրական որոշ փոփոխությունների մի մասն արդեն գործում է, մյուսը, միգրացիոն ծառայության առաջարկով, հանրային քննարկումների փուլում է: Ռուսական կողմը հայտարարել էր, որ ԱՊՀ տարբեր երկրներից անօրինական միգրանտները մինչև հունիսի 15-ը պետք է լքեն երկիրը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս պահին առանց փաստաթղթի Ռուսաստանում կա Հայաստանի մոտ 61 հազար քաղաքացի։ Եթե մինչև հայտարարված ժամկետը բոլորը կամավոր չլքեն Ռուսաստանը, նրանց նկատմամբ կկիրառվեն սանկցիաներ: Առաջիկայում սպասվում են այլ խստացումներ ևս:
Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) – «Կան էլի բավական կոշտ խստացումներ, դրանցից մեկը, օրինակ, ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից. դրա մասին օրենսդրական փոփոխության ակտը հաստատվել է 2020 թ. դեկտեմբերի 8-ին: Խոսքը միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող վերահսկողության և կարգը խախտելու պարագայում կիրառվող պատասխանատվության մասին է: Խոսքն այն մասին է, որ օտարերկրյա փոխադրողը երբ հատում է ՌԴ սահմանը, փոխադրողի ներկայացուցիչը եթե ունի չվճարած տուգանք, սահմանահատման պահից սկսած հնարավորություն ունի այն վճարելու և ճանապարհը շարունակելու, այլապես նրա մուտքը պարզապես կարգելվի: Ավելին՝ եթե ՌԴ տարածքում լինեն երթևեկության կանոնների խախտումներ ու կուտակվեն տուգանքները, ՌԴ-ից անցնելու հետ կապված վարորդը խնդիր է ունենալու և ստիպված է լինելու վճարել, հետո նոր շարունակել ճանապարհը»:
Ես լինեի վարչապետ, չէի ստորագրի: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 9-ին վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը;
Ես թուղթը կդնեի ամբողջ ազգի առջև, կասեի՝ դուք՝ ինքներդ որոշեք. Միակ տարբերակը դա էր: Հավաք կանեի, ժողովուրդը կգար ու կորոշեր՝ կանգնելու է թշնամու առաջ, պատրաստ է կռվելու,թե ոչ: Բայց ամեն ինչ կորած չէ, ունենք ուժ,պետք է կազմակերպվել և գնալ առաջ»,- նշեց Արմեն Բիլյանը:
՝ Արցախի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում հայկական պատվիրակության անդամները կբարձրացնեն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Պատգամավորը նախ հիշեցրեց, որ քվեարկութամբ ԵԽԽՎ լիագումար նիստերի օրակարգ է մտել հայ ռազմագերիների հարցի քննարկումը: «Այսօր ունենք նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստ՝ առցանց ձևաչափով: Երեկ հանձնաժողովի ձևաչափով հայկական պատվիրակությունը ևս մեկ անգամ բարձրացրել է այդ հարցը և ոչ միայն այդ հարցը: Այսօր լիագումար նիստի առցանց ձևաչափով այն ևս կդառնա քննարկման առարկա»,- ասաց պատգամավորը:
Տեխնիկական հարցերն ուղղեք պատվիրակությանը,- նշեց Եղոյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ նիստի օրակարգում հայ ռազմագերիների հարցը ներառելու ռնուս պատգամավորների դեմ քվեարկելու մասին դիտարկմանը:
ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, անդրադառնալով Էդմոն Մարուքյանի հասցեին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարություններին, որում նա ասել է, որ Մարուքյանը կարմիր գծերն անցել է և նշել, որ այս ընտրություններին այլևս չի լինելու այնպես, որ Փաշինյանի շվաքի տակ հայտնվեն խորհրդարանում, Գորգիսյանը նշեց. «Պետք է Պապիկյանին հիշեցնենք, որ երբ «Ելք»-ով 2017 թվականին մասնակցում էինք ընտրություններին, ցուցակը գլխավորում էր էդմոն Մարուքյանը, և Սուրեն Պապիկյանը, ի թիվս ՔՊ վարչության այլ անդամների, ընտրել է Էդմոն Մարուքյանին։ Հետևաբար, այստեղ հարց է, թե ով ում շվաքի տակ է մասնակցել ընտրություններին»։
«Ես հինգ տարի բանտում եմ եղել, ՀՀ-ում տեղի են ունեցել տարբեր գործընթացներ ու խոսքս հասանելի չի եղել հանրությանը, դրա համար թղթին եմ հանձնել ասելիքսը»,- այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանը։
Նա հայտարարեց, որ ոչ մի կապ չունի «Սասնա ծռեր» կուսակցության կամ «Ազգային ժողովրդավարական բևեռ» նախաձեռնության հետ։ «Ես 2016թ. գործողության գնացել եմ ամբողջական համոզումով և մինչև այս պահը հավատարիմ եմ մնում իմ այդ համոզմունքներին: Բայց սխալ է 2018թ. ստեղծված «Սասնա ծռեր» կուսակցությունը նույնականացնել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման հետ… Ես ոչ միայն մաս չեմ կազմում «Սասնա Ծռեր» կուսակցության, այլև մերժում եմ նրանց
»:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Ես 2016թ. գործողության գնացել եմ ամբողջական համոզումով և մինչև այս պահը հավատարիմեմ մնում իմ համոզմունքներին: Բայց սխալ է 2018թ.ստեղծված սասնա ծռեր կուսակցությունը նույնականացնել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման հետ:
Դատավճռով Արմեն Բիլյանը արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը մեղադրանքում:
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԻՄ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ վարչապետի առաջարկած այն գաղափարին, թե հնարավոր է քննարկել պարտադիր ժամկետային զինծառայությունը կրճատելու և հինգ տարին մեկ 2-3 ամսով դարձնելու հարցը։
Պատգամավորը նշեց, որ սա ընդամենը գաղափար է և ոչ թե հաստատված ծրագիր: «Սրա դետալները և ամբողջ բովանդակությունը կարող է փոխվել, և սրա մասին խոսելը դեռ շատ վաղ է»,- նշեց պատգամավորը:
ԱԽ գրասենյակը, ի հավելումն 2021 թ. ապրիլի 15-ի հրապարակման, հրապարակել է խորհրդի 30.09.2020 թ. նիստի արձանագրության գաղտնազերծված՝ 25 վայրկյան տևողությամբ ձայնագրություն, որտեղ ՀՀ ԶՈՒ ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը զեկուցում է․ «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են: Առավոտյան հակագրոհ ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղությամբ, փոքր հաջողություններ ունեցանք: Իրավիճակը սա է. շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»։
Հիշեցնենք, որ ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:
Նշենք նաև, որ ի պատասխան ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերի՝ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ հրապարակված փաստաթղթերն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` խեղաթյուրելով իրականությունը։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։
Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետևանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ»,-հայտարարել էր ԶՈՒ ԳՇ նախկին պետը։
«Ցանկացած գաղափար պետք է հիմնված լինի ինչ-որ հաշվակների վրա։ Վստահ չեմ, որ վարչապետն ունի հաշվարկներ, որ առանց վտանգելու երկրի անվտանգությունը այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ նման քայլի գնալ։ Գայթակղիչ է՝ նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք հետո անհնար է լինելու իրականացնել, բայց մենք գիտենք, որ վարչապետը երբեք չի խորշել դրանից»,-ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է ժամկետային զինծառայության համակարգն ընդհանրապես փոխել, ժամկետը կրճատել ու գաղափար կա, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն։
«Նա չի խորշել նախընտրական շրջանում տալ խոստումներ, հետո ասել՝ դե կներեք, հանգամանքներն այլ են, չենք կարող իրականացնել։ Ես դա դիտարկում եմ որպես էժանագին քայլ։ Փորձելով դիվիդենտներ քաղել նախընտրական փուլում՝ նա այդ խոստումն է տալիս, որը չի կարող իրականացնել»,- ասաց Գորգիսյանը։
Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 20-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը դիմում է նեևրկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:
Համաձայն ԿԸՀ մարտի 20-ի արձանագրության, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածու Աննա Պապյանին:
Վերջինս ներկա չէր նիստին. «Համենայնդեպս շնորհավորում ենք Աննա Պապյանին»,-ասաց Մարությանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով՝ հայ գերիների հարցը հնարավոր բոլոր հարթակներում բարձրաձայնելը բխում է ՀՀ շահերից:
«Այն ժամանակ, երբ տարբեր հարթակներում այս առումով կար լռություն, նույն ուժերը, որոնք այսօր քննադատում են, ասում էին՝ այլ հարթակներում չի խոսվում, պետք է գնալ և բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարել գերիների հարցը: Հիմա բոլոր հնարավոր հարթակներում թմբկահարվում է գերիների հարցը, ասում են՝ վայ, թմբկահարվեց բոլոր հարթակներում գերիների հարցը:
Պետք է բոլոր հնարավոր հարթակներից Ադրբեջանի վրա այդ առումով ճնշումներ լինեն, որպեսզի մենք կարողանանք օր առաջ մեր քույրերին և եղբայրներին վերադարձնել տուն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց Ջուլհակյանը:
«Նիկոլ Փաշինյանի հրաժարականը լինելու է ապրիլի վեջրին տասնօրյակում, բայց կոնկրետ օր չեմ կարող ասել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նա նշեց, որ դեռ հստակ չէ՝ իրենք դաշի՞նք, թե կուսակցություն ձևաչափով են մասնակցելու ընտրություններին։ Պատգամավորի խոսքով, այդ հարցը դեռ քննարկվում է։
«Հրաժարականից հետո էլ վարչապետի պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանն է լինելու, այլ ոչ Տիգրան Ավինյանը»,- նշեց Եղոյանը։
Հարցին, թե որ ուժերի հետ դաշինք կազմելու հարցն է քննարկվում, պատգամավորը պատասխանեց. «Ես չասացի, որ որևէ ուժի հետ դաշինք կազմելու հարցն է քննարկվում, այլ քննարկվում է դաշինքով գնալ-չգնալու հարցը։ Ուժերի մասին կխոսենք, երբ որոշենք դաշինքով գնալ»։
Եղոյանի խոսքով՝ կան ուժեր, որոնց հետ դաշինքով գնալու հարցը քննարկում է «Իմ քայլը», բայց այս պահին անուններ հրապարակել չի կարող. «Դրանք աշխատակարգային քննարկումներ են»։