Բելառուսը որոշել է Ադրբեջանին օգնել՝ Լեռնային Ղարաբաղում ագրոքաղաքներ կառուցել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Բելառուսը որոշել է Ադրբեջանին օգնել՝ Արցախի գրավյալ տարածքներում ագրոքաղաքներ կառուցել։ Բելառուսի Հանրային հեռուստատեսության եթերում այդ երկրի ճարտարապետության ու շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչն ասել է, որ Բելառուսը պատրաստ է Ադրբեջանի հետ կիսվել գյուղատնտեսության ոլորտում առկա փորձով ու գիտելիքներով։

«Մեր ագրոքաղաքների նմանությամբ պլանավորվում է Լեռնային Ղարաբաղի կառուցումը։ Ընդհանուր առմամբ, խոսքը բոլոր ենթակառուցվածքների վերականգնման մասին է։ Քաղաքաշինության առումով նախատեսում է ինչպես բնակելիների կառուցում, այնպես էլ սոցիալական օբյեկտների։ Խոսքը նաև հիդրոէլեկտրակայանների ու ենթակառուցվածքների վերականգնման մասին է։ Սա և՛ էլեկտրականությունն է, և՛ ջրամատակարարումը, այսինքն՝ մենք խոսում եք տարածքների համալիր կառուցման մասին»,- ասել է բելառուս նախարարը։

Ադրբեջանում Բելառուսի արտակարգ ու լիազոր դեսպան Անդրեյ Ռավկովն էլ ասել է, որ «Բելառուսն ամեն ինչ չի կարող, բայց շատ բան է կարող, և այն, ինչ ուժերի սահմաններում է, կանի՝ Ադրբեջանին օգնելու համար»։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախորդ շաբաթ Բաքվում էր։ Նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև շնորհավորել նրան՝ ասելով, թե «Ադրբեջանը մեծ քայլ է կատարել իր ազգային երազանքին հասնելու համար»։

Էմմա Չոբանյան