Մանրամասներ Արմեն Սարգսյան-«Ծառուկյան» դաշինք հանդիպումից. «Ժամանակ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ: Հանդիպման մասնակիցների գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանը իրեն պահել է բավական ինքնավստահ՝ փորձելով ցույց տալ, որ ինքը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կարող է էական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Նա փորձել է պատգամավորների վրա տպավորություն գործել իր ունեցած կապերով և նույնիսկ ասել է, թե իրենից լավ թեկնածու չէր էլ կարող լինել:

Ամենաուշագրավ երկխոսությունը տեղի է ունեցել նախագահի թեկնածուի և դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև: Պետրոսյանը Սարգսյանին ասել է, որ Սահմանադրությամբ իր լիազորությունների շրջանակը բավական սահմանափակ է, և նույնիսկ ընտրությունից հետո, ամենամեծ ցանկության դեպքում, ինքը չի կարող ազդել հասարակական-քաղաքական իրադարձությունների վրա:

Թեկնածուն հակադարձել է՝ ասելով, որ Սահմանադրությամբ ինքը իրավունք ունի հետևելու Սահմանադրության պահպանմանը, դրան ի պատասխան՝ Պետրոսյանը հարցրել է. «Իսկ որտեղից եք հետևելու»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: