Սյունիքում գյուղեր կան՝ հասնելու համար ուղղաթիռ է պետք․ ճանապարհ ենք սարքում, քննադատվում ենք․Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Այս փուլում հաստատված ներդրումային ծրագիր չունենք «Գազպրոմ Արմենիայի» կողմից, բայց նման միտք կա, ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես պետություն ի՞նչ ենք պատրաստ անել երկիրը «ծածկելու» և գազաֆիկացման խնդիրը հիմնավոր լուծելու համար:

«Երբ լինի ներդրումային ծրագիրը, դիտարկում ենք այն համայնքները, որոնք ունեն սպառման պոտենցիալ: Պետք է այդ համայնքների ենթակառուցվածքները նորացնելու կամ եթե չկան այդպիսիք՝ հասցնելու հնարավորություն ստեղծենք», – նշեց նախարարը՝ ընդգծելով, որ չի ուզում «մեզ սահմանափակենք գազով»:

Նրա խոսքով՝ գազաֆիկացումը չէ բարեկեցիկ կյանքը, ջեռուցում ունենալու ճանապարհը. «Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս նաև օգտվել արևային էներգիայից և տարբեր այլ աղբյուրներից»:

Սուրեն Պապիկյանը վերահաստատեց, որ պլանավորում են նոր ատոմակայան ունենալ, բանակցություններ են տարվում ՌԴ-ի հետ:

«Այսօր կամ վաղը կվերադառնան ատոմակայանի տնօրենը և իմ տեղակալը, որոնք Ռուսաստանում են: Առաջարկներ կան նաև այլ երկրներից, – նշեց նախարարը:- Փոքր մոդուլյար ռեակտորով կայաններ կան, բայց դրանք բոլորը ջրի վրա են, հողային հիմքի վրա դեռևս ոչ մի երկիր չունի: Բոլորն իրենց նախագծերը պատրաստակամություն են հայտնել ուղարկելու: Մեր ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում հաջողություններ ունենք, կարծում ենք, որ փորձված թանն ավելի ճիշտ է այս փուլում»:

«Սյունիքում շարունակվում է կառուցվել Տաթև-Աղվանի դեպի Կապան տանող այլընտրանքային ճանապարհը»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը:

Նա անդրադարձավ նաև այդ ճանապարհահատվածի հետ կապված խոսակցություններին. «Ասում են՝ իմացել ենք, թե ինչ է լինելու, այդ իսկ պատճառով այդ ճանապարհը կառուցում են: Դա լկտի սուտ է: Դա կարող է հավաստել նաև Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը: Այդ ծրագիրը հղացել է այն ժամանակ, երբ իրականացվել է դեպի Տաթև տանող ճանապարհի կառուցումը: Սյունիքում գյուղեր կան՝ հասնելու համար ուղղաթիռ է պետք: Ճանապարհ ենք կառուցում, բայց քննադատվում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: