Բաքուն պաշտոնապես հաստատած գերիներին տեսակցել թույլատրում է.Կարմիր Խաչը գերիների թիվ չի ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 17:17
161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
16.12.2025 | 17:07
Ադրբեջանի նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել հեղաշրջման գործով
16.12.2025 | 16:57
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
16.12.2025 | 16:45
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
16.12.2025 | 16:37
ՖԻՖԱ․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ
16.12.2025 | 16:30
Փոշի, կեղտ, չկառուցված․ Խաչատուր Սուքիասյանը՝ Կենտրոնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:21
Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
16.12.2025 | 16:20
Կիևի «Դինամոյի» մարզիչ․ «Նոայի» դեմ խաղում պետք է պահենք ակումբի դեմքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:15
Ամոթ է ուսադիր կրող մարդու համար․ Պապիկյանը՝ պահեստազորի փոխգնդապետի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
16.12.2025 | 16:01
Քրեական վարույթ է հարուցվել 37-ամյա տղամարդու կողմից հոր ու մոր սպանության դեպքով
16.12.2025 | 15:52
Ռոբերտ Արզումանյանը` ժյուրիի կազմում․ The Guardian-ն ընտրում է տարվա լավագույն ֆուտբոլիստներին
16.12.2025 | 15:45
Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
16.12.2025 | 15:36
Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել
16.12.2025 | 15:22
Եվրոպայի առաջնորդները խոստանում են բազմազգ ուժեր ստեղծել Ուկրաինայի համար
Բոլորը

Ապրիլի 8-ին Բաքվից Երևան վերադարձած դատարկ ինքնաթիռը հերթական անգամ բարձրացրեց հասարակական վրդովմունքի ալիքն ու սրեց գերիների և անհետ կորածների հարազատների գործողությունները։  Ապրիլին 8-ից հետո պարբերական դարձան ակցիաները՝ կառավարության, պաշտպանության նախարարության դիմաց, Շիրակի մարզի 62 գերիների հարազատները փակեցին Երևան-Գյումրի մայրուղին, վերջին 2 օրն էլ փակ էին պահում Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը։

Գերիների վերադարձի մասին պետական մարմիններից հաստատաված ու հետո հերքված տեղեկությանը հաջորդած սրացումը Ադրբեջանն օգտագործում է գին բարձրացնելու համար։ Այդ մասին օրեր առաջ Ֆակտոր թիվիի տաղավարում նշեց Մարդու իրավունքների պաշտպանը

Թաթոյանը շեշտում է՝ ադրբեջանական կողմը գերիներին ահաբեկիչներ ներկայացնելով փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։

Ներքին լարվածությունունը բարձրացնելուն է ուղղված նաև գերիների հստակ թիվ հրապարակելը։ Այդ մասին ՄԻՊ-ը հայտնել է նաև միջազգային կառույցներին։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Միջազգային կաույցներից գերիներին հանդիպելու հնարավորոյւթյուն ունեն ԿԽՄԿ ադրբեջանի գրասենյակի  ներկայացուցիչները։ Բաքվում արգելքներ չեն ստեղծում։ Այդ մասին մեզ հայտնեցի ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին

Ճշտող հարցին Ամատունին մանրամասնում է՝ գերիի կարգավիճակը կապ չունի՝ քաղաքացիական անձ է, ռամզագերի, թե ներկայացվում է որպես դատապարտյալ։ Բոլոր հայստատվծ անունների դեպքում տեսակցություն կազմակերպելը հնարավոր է։

Բովանդակային մանրամասներ սակայն փոխանցել չեն կարող, այդ թվում՝ անձնական տվյալներ։ Արդյոք կանայք կան ու ինչ թիվ են կազմում հացերը և անպատասխան են մնում։

Օրինակ Խծաբերդում ու Հին Թաղերում գերեվարված շիրակցիների հարազատները թե վերջին անգամ երբ են լուր ստացել, չկարողացանք ճշտել։ Նրանք օրվանից Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերն էին փակել՝ որդիների վերադարձի մասին հստակ տեղեկություն պահանջելով։ Պահանջում էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Եերեկ երեկոյան Ոստիկանները փորձել էին շիրակցի գերեվարվածների հարազատներին դուրս հանել կառույցից։ Տեղի էր ունեցել քաշքշուք, որի հետևանքով կոտրվել է մարզպետարանի դռան ապակին։ Այսօր արդեն կեսօրից հետո մարզպետարանում ակցիա իրականացնող հարազատները հեռացել են կամովին։ Այդ մասին մեզ փոխանցեցին կառույցից

Տեղեկատվության ու հասարակայնության բաժնից նշեցին, եթե բանակցությունը հանրայնացնելու ենթակա լիներ՝ հարազատներն իրենք դա կանեին։

Ի դեպ գերիների վերադարձի հարցը միջազգային տարբեր հասարակական կազմակերպություններ ևս բարձրացնում են։ իսկ վաղը աշխարհի տարբեր կողմերի 14 քաղաքներում մեր հայրենակիցներն իրականացնելու են լուռ ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Լուռ ակցիաների կազմակերպման նախաձեռնողները հայկական համայքներն են։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը նաև հորդորում է, որ ֆիզիկապես ակցիային միանալ չկարողանալու դեպքում ապրիլի 15-ին սոցիալական մեդիայում օգտագործել այս հեշթեգները։  #FreeArmenianPOWs #FreeArmenianHostages

Մանրամասները՝ տեսանյութում

Իրինա Մկրտչյան