Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
12.02.2018 | 15:19Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի մարտի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0,98 տոկոսով՝ մինչև 60.55 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.65 տոկոսով՝ մինչև 64.39 դոլար՝ մեկ բարելի դիմաց: