Ապրիլի 16-ին Հայաստանի բոլոր կինոթատրոններում հայկական ֆիլմեր կցուցադրվեն․ազգային կինոկենտրոնի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
Բոլորը

Անցյալ տարի՝ 2020-ին, համավարակով պայմանավորված՝ չեղարկվեցին տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ այն միջոցառումները, որոնցով Հայաստանի ազգային կինոկենտրոնը որոշել էր մեր երկրում առաջին անգամ նշել Հայ կինոյի օրը։ Այս տարի արդեն հարմարվեցինք այս պայմաններին և կարողացանք հետաքրքիր միջոցառումներ կազմակերպել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։

«Նախ, կոչ արեցինք բոլոր կինոթատրոններին՝ թե՛ մարզերում, թե՛ Երևանում, որ այդ օրը ցուցադրեն միայն հայկական ֆիլմեր։ Հուրախություն մեզ՝ բոլորն արձագանքեցին, և ապրիլի 16-ին Հայաստանի բոլոր կինոթատրոններում կարող եք դիտել հայկական ֆիլմեր։ Ասեմ, որ կինոթատրոններն ազատ էին ծրագրի ընտրության հարցում։ Հիմնական նպատակն է հանրայնացնել ժամանակակից հայ կինոն»,- նշեց Շուշանիկ Միրազխանյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 17-ից սկսած՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի հետ միասին, նոր, երկարատև ծրագիր է սկսում։

«Մինչև տարվա վերջ, ամեն շաբաթ-կիրակի, կցուցադրենք մանկական անիմացիոն ֆիլմեր։ Մեր փոքրիկները մարզերում նույնպես կարող են դիտել այդ մուլտֆիլմերը»,- հավելեց Շուշանիկ Միրզախանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան