Գագիկ Ծառուկյանը «տպավորիչ» մուտք կանի ֆուտբոլ. նա կվերցնի՞ «Միկա» ակումբը. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանի մուտքը ֆուտբոլ բավականին «տպավորիչ» կլինի: Մինչ այս տեղեկություն կար, որ նա պատրաստվում է վերցնել Բաղդասարովի երբեմնի «Միկա» ակումբը, որը սնանկանալուց հետո դարձել է սպորտի նախարարության ՊՈԱԿ։ Հարցին, թե կարողանո՞ւմ եք հոգալ «Միկայի» ծախսերը, սպորտի նախարարության պաշտոնյան պատասխանեց. «Ծառուկյանի ցավը տանենք»։

Իսկ Ծառուկյանը ֆուտբոլ կմտնի Աբովյանի «Կոտայքո՞վ», «Լոկոմոտիվ Երեւանո՞վ»։ «Մի թիմը բարձրագույն լիգայում է, մյուսը` առաջին խմբում: Այս պահին բանակցում ենք միջազգային մակարդակի` յոթից ավելի հայտնի մարզիչների, հիսունից ավելի հայտնի ֆուտբոլիստների, այդ թվում եւ՝ ազգային հավաքականի որոշ խաղացողների հետ»: Նաեւ Հենրիկ Մխիթարյանի՞: «Անուններ չենք տալիս»,- ասաց գործի «կազմակերպիչը»:

Իսկ ինչպիսի՞ն է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ռեակցիան այդ ամենին. չէ՞ որ Ծառուկյանի ու Հայրապետյանի միջեւ հավերժ անտագոնիզմ կա։ «Դե, էն չեն. մենք թղթերն արդեն հանձնել ենք, Հայրապետյանը կարող է ուշ տալ-շուտ տալ թղթերը, «մալինկիե պակոստի» անել, բայց հավատանք, որ ֆուտբոլը, ի վերջո, կմիավորի նրանց»:

Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում: