Հայաստանն իր պահանջներն է առաջ քաշում Ադրբեջանի հետ երկաթուղու բացման համար․ ՌԲԿ-ի անդրադարձը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները համաձայնության եկան, որ տարածաշրջանային երկրներն իրար կապող հաղորդակցությունների մշակմամբ զբաղվելու է երեք երկրների փոխվարչապետներից բաղկացած հատուկ աշխատանքային խումբը։ Մարտի 1-ին այն արդեն պիտի իր առաջարկները ներկայացներ պետությունների ղեկավարներին։

Ռուսական ՌԲԿ-ն գրում է, որ դա արվել է, սակայն մի շարք հակասություններ կան, որոնք թույլ չեն տալիս հայտարարել որևէ պայմանավորվածության ձեռքբերման մասին։ Այս մասին հայտնել են լրատվամիջոցի զրուցակիցները, որոնք ծանոթ են բանակցությունների ընթացքին։

Ըստ հրապարակման՝ Երևանը համաձայն է երկաթուղու կառուցմանը, որն Ադրբեջանը Նախիջևանին կկապի Մեղրիի միջոցով, սակայն, ինչպես պատմել է ՌԲԿ-ի՝ հայկական կողմի աղբյուրը, որը ծանոթ փոխվարչապետների աշխատանքային խմբի բանակցությունների բովանդակությունը, խնդիրն այլ բանում է։ Նրա խոսքով՝ Հայաստանն առաջարկում է հիմա արդեն ապաշրջափակել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը։

«Այն թեկուզ այսօր կարող է գնացք ընդունել»,- ասել է զրուցակիցը։

Երևանը ձգտում է, որ Մեղրիի ճանապարհի հետ մեկտեղ՝ կառուցվի նաև Իջևանի ճյուղը։ Այդ երկու ճանապարհները գործել են խորհրդային տարիներին, սակայն ԼՂ հակամարտության 30 տարիների ընթացքում կա՛մ ապամոնտաժվել են, կա՛մ ոչնչացվել։

Լրատվամիջոցը գրում է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է պնդում, որ նախ բացվի Մեղրիով ճանապարհը, հետո արդեն՝ մնացած ճանապարհները։ Այս մասին հայտնել է ՌԲԿ-ի աղբյուրը։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը հենց դրանում է։ Իսկ թե ով կլինի հայկական տարածքում գտնվող ճանապարհի օպերատորը՝ այս պահին տեխնիկական հարց է, որը դեռ մշակվում է։ Հավանաբար, այն կլինի «Ռուսական երկաթուղին», ինչպես Հայաստանում գործող երկաթուղու պարագայում։

Ի դեպ, լրատվամիջոցին երևանյան աղբյուրը նաև հայտնել է, որ «միջանցք» ձևակերպումը բանակցություններում չի հնչում, որն իր ելույթներում ասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Էմմա Չոբանյան