Նախկին դատավորի պայքարը ՍԴ-ում. Անտոնյանը մի շարք օրենքներ Սահմանադրությանը հակասող է համարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

Նախորդ տարեսկզբին ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Նախկին դատավորը Բարձր դատարանում վիճարկում է որոշման հիմքում դրված օրենքների սահմանադրականության հարցը։ Այսօր Սահմանադրական դատարանում հերթական նիստն էր։

Անտոնյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ամենախիստ միջոցը կիրառելու հիմքը «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015 թվականին կայացված ՄԻԵԴ վճիռն է եղել, ըստ որի՝ Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով երկրորդ անգամ ներկայացված բողոքը, խախտել է կրկին վերանայման ենթակա չլինելու սկզբունքը։

Այնինչ, դիմումատու Անտոնյանը պարզաբանում է՝ հետադարձության ուժ չպետք է լիներ իր գործով։ Նախկին դատավորը մոտ 15 տարի հետ է գնում՝ հիշեցնելով, որ ՄԻԵԴ վճռի հիմքով կարգապահական պատասխանատվության վարույթ նախաձեռնելու պրակտիկա կար դեռևս 2008 թվականին, որն այդ ժամանակ արդեն խնդրահարույց էր։ 2018 թվականին այդ կարգավորումը հանվեց Դատական օրենսգրքից։

Ուշագրավ է, որ Արդարադատության նախարարությունը Անտոնյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնելու հիմքում դրել է ոչ թե դատական ակտի ժամանակահատվածը՝ 2007 թվականը, այլ ՄԻԵԴ վճռի հրապարակման շրջանը՝ 2015 թվականը։

Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը Սուրեն Անտոնյանի դիմումը ստացել էր դեռևս նախորդ տարվա օգոստոսին, սակայն լրացուցիչ նյութեր ուսումնասիրելու անհրաժեշտության պատճառաբանությամբ դրա քննությունը հետաձգվել էր մինչև դեկտեմբեր, այն էլ՝ գրավոր ընթացակարգ սահմանելով։ Նախնական զեկուցող Արթուր Վաղարշյանին փոխարինեց Էդգար Շաթիրյանը, որն այսօր Բարձր դատարանում հիմնական զեկուցողն էր։ Դիմումի հիմքերը ներկայացրեց նախկին դատավորի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը։

ԱԺ ներկայացուցիչը, որն այս դեպքում պատասխանող կողմ է հանդիսանում, վիճարկվող դրույթների մասով խոսելիս հակադարձեց դիմումատուներին՝ այդ դրույթները որևէ խնդիր չեն առաջացրել։

Դիմումի քննությանն ամենաակտիվը մասնակցում էր ՍԴ 8 դատավորներից Հրայր Թովմասյանը, որը պարբերաբար հարցեր էր ուղղում ինչպես կողմերին, այնպես էլ Շաթիրյանին։ Մասնավորապես, Թովմասյանին հետաքրքրեց՝ արդյո՞ք ՄԻԵԴ վճիռների հիմքով այլ դատավորներ ևս պատասխանատվության են ենթարկվել։

Սուրեն Անտոնյանը դատական համակարգում էր ավելի քան 24 տարի։ Օրենքների սահմանադրականությունն Անտոնյանը վիճարկում է ոչ միայն Սահմանադրական դատարանում, այլև գանգատ է ներկայացրել Մարդու իրավուքնների եվրոպական դատարան։ Խորհրդի որոշման դեմ գանգատ ներկայացրած մյուս 7 դատավորների դիմումները ստրասբուրգյան դատարանը մեկ վարույթում է միավորել և առաջնահերթություն տվել այդ դիմումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան