ՌԴ-ում վերջին 5 տարիներին առնվազն 26 լրագրող է դատապարտվել կամ ձերբակալվել, հիմնականում՝ ռուսական բանակի մասին «ֆեյքերի» մեղադրանքով

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

Ռուսաստանում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 26 լրագրող է դատապարտվել կամ ձերբակալվել։ Ամենից հաճախ նրանք մեղադրվում են ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3 հոդված), հաշվարկել է «Верстка»-ն, փոխանցում է Current Time-ը։

Ներկայացված տվյալները վերաբերում են 2019-ից 2024 թվականներին։ Այդ ընթացքում ռուսական դատարաններըն իրական պատժի են դատապարտել 11 լրագրողի։ Առավելագույն պատիժը՝ 22 տարվա ազատազրկում դավաճանության գործով, 2022 թվականին ստացել է «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» թերթերի նախկին թղթակից Իվան Սաֆրոնովը։ Նվազագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում, դատարանը սահմանել է «МК Черноземье»-ի նախկին հրատարակիչ Դենիս Շայկինի նկատմամբ։

Դատարանը պայմանական պատիժ է սահմանել երկու լրագրողների՝ Արտեմ Պրոխորովի (2,5 տարի) և Վլադիմիր Պանֆիլովի (3 տարի) նկատմամբ։ Դատարանը նաև լրագրող Անդրեյ Նովաշովին դատապարտել է 8 ամսվա հարկադիր աշխատանքի, իսկ Forbes-ի լրագրող Սերգեյ Մինգազովին տնային կալանք է սահմանել։

Տասը լրագրող, ըստ հրապարակման, ներկայում քննչական մեկուսարաններում է։ Նրանց թվում են «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան և The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը։