Վրաստանում լարված իրավիճակ է. խաղաղ ցուցարարներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ են վիրավորում ստացել

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Ապրիլի 30-ին Վրաստանի խորհրդարանի մոտ «գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների՝ «պղպեղի սփրեյի», արցունքաբեր գազի և ուժի կիրառումից հետո մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել: Այս պահին վիրավորների ստույգ թիվը հայտնի չէ։

Վիրավորների թվում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Անի Ծիթլիձեն. նրա աչքերին «պղպեղի սփրեյ» են լցրել։ Նրան բուժօգնություն է ցուցաբերել շտապօգնության բրիգադը։

««Տաբուլա» առցանց լրատվամիջոցի հրապարակած կադրերում երևում է գիտակցությունը կորցրած երիտասարդը, որին ընկերները շտապօգնության մեքենա են տեղափոխում։

«Պուբլիկա» լրատվամիջոցի թղթակիցներ Լիկա Զակաշվիլին և Բաստի Մգալոբլիշվիլին, հավանաբար, տուժել են «պղպեղի սփրեյից»։

«TV Պիրվելի»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի մոտ վնասվածք է ստացել նաև Իլիայի պետական համալսարանի դասախոս Ալիկա Կուպրավան։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի հետնամասում, քաղաքացիներին բռնի ուժով ցրելուն զուգահեռ, հատուկջոկատայինները բռնություն են գործադրել նաև լրագրողների, այդ թվում` «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի նկատմամբ: Հատուկջոկատայինները սպառնալիքներով՝ ստիպողաբար նրանց հեռացրել են խորհրդարանի հետնամասից:

Քաղաքացիների վրա հարձակման հետ մեկտեղ, հատուկջոկատայինները սկսել են նաև ձերբակալել ցուցարարներին: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։ Ըստ նրանց՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել են արցունքաբեր գազ և «պղպեղի սփրեյ», որին ի պատասխան` ցուցարարները շշեր են նետել նրանց ուղղությամբ»,- փոխանցում է «Ալիք մեդիան»:

Խորհրդարանում օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն այսօր չի կայանա, լսումները կշարունակվեն վաղը՝ մայիսի 1-ին։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։ Խորհրդարանի իրավական հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։