ՀԲՃ-ն որոշ տեղեկություններ հրապարակելու խնդրանքով բաց նամակ է հղել Արմեն Սարգսյանին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Բաց նամակ Knightsbridge Group ընկերությունների խմբի նախագահին․ ՀԲՃ Knightsbridge Group ընկերությունների խմբի նախագահ,

Աստանայի մեդիա ֆորումի հիմնադիր, Օֆշորային Լիդիան Ինթերնեշնըլ հանքային ընկերության նախկին ոչ գործադիր տնօրեն Արմեն Սարգսյանին

Երևան, 2018թ․ փետրվարի 9

Պարոն Սարգսյան, 2018թ․ հունվարի 30-ին Արամ Աբրահամյանին տված ձեր հարցազրույցում նշել եք, որ Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ եք եղել 2013թ․ մի քանի ամիս և ունենալով հստակ պատճառներ՝ դուրս եք եկել տնօրենների խորհրդից։ Նաև նշել եք, որ հեռանալու ձեր շարժառիթների մասին տեղեկացրել եք ընկերությանը։

Խնդրում ենք հրապարակել հետևյալ տեղեկատվությունը․

1. Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ․ դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ:

2. Ո՞վ/քեր (ո՞ր բաժնետեր/երն) է/են առաջադրել ձեր թեկնածությունը:

3. Ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից:

Վերջին հարցի կապակցությամբ խնդրում ենք հրապարակել ձեր պատասխանը հիմնավորող փաստաթուղթ, օրինակ՝ հեռանալու մասին ձեր զեկուցագիրը Լիդիան Ինթերնեշընըլին։

Այս նամակով նաև ցանկանում ենք առաջարկել, որպեսզի դուք այցելեք մեր քաղաքացիական խմբի գրասենյակ, և մենք ամենայն մանրամասնությամբ կներկայացնենք Ձեզ Ամուլսարի հանքի հետ կապված անդառնալի և անթույլատրելի վտանգները՝ հիմնվելով փորձագետների գնահատականների վրա։ Մեր առաջարկն անկեղծ է։ Կուզեինք պարզապես խնդրել, որ այցելելիս գաք առանց Ձեր բիզնես գործերի կառավարիչ Գագիկ Արզումանյանի, քանի որ նա չափազանց վարկաբեկված անձնավորություն է՝ հատկապես հանքային ընկերություններ ղեկավարելու գործում։ Նրա կողմից տարիներ շարունակ ղեկավարած Վալլեքս գրուպը երկար տարիներ Թեղուտի հանքի ռիսկերը հերքելուց ու կոծկելուց հետո՝ այժմ ֆինանսական խնդիրների և աղետալի էկոլոգիական վիճակի պատճառով դադարեցրել է հանքի շահագործումը։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. փոստ` [email protected]

Երևան, Սպենդիարյան 5, բն. 24