Ակադեմիական քաղաք․ ուսման ավելի լավ պայմաններ, թե՞ հավելյալ խնդիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
Բոլորը

Իշխանությունը նախագիծ ունի, որով նախատեսում է Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի, ստացված գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։ Այս մասին օրերս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ մեր բուհերի շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։ Բուհերի մեծ մասը մայրաքաղաքի կենտրոնից տեղափոխելու և ակադեմիական ավան հիմնելու նախագծի շուրջ արդեն բուռն քննարկումներ են ծավալվել։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ նախկինում ևս բուհերը մարզեր տեղափոխելու մասին խոսակցություններ եղել են, բայց այս անգամ ավելի արմատական առաջարկ է ներկայացվում։

Կրթության փորձագետը վստահ չէ, որ ակադեմիական քաղաքի կառուցմամբ բուհերում կրթության որակը բարձրանալու է։ Ավելին՝ նա այն կարծիքին է, որ սա ծնելու է հավելյալ դժվարություններ։ Օրինակ՝ խնդրահարույց է այն, որ դասախոսներից շատերը զրկվելու են մի քանի աշխատանք համատեղելու հնարավորությունից։ Այս պարագայում նախարարությունը պետք է խոստանա բարձրացնել դասախոսների աշխատավարձը։ Նմանատիպ խնդրի առջև, ըստ փորձագետի, կանգնելու են նաև ուսանողները։ Փորձագետը շեշտում է՝ որոշ գյուղերից ակադեմիական քաղաք հասնելու համար ուսանողները ստիպված են լինելու օրական 70-80 կմ ճանապարհ անցնել․ սա ևս դժվարությունների առջև է կանգնեցնելու նրանց։ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ եթե ապահովենք բարձրագույն կրթություն, որակյալ շենքերի խնդիրն ավտոմատ կլուծվի, կհայտնվեն մարդիկ, որոնք ներդրումներ կանեն այդ համալսարանների համար։

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանը, սակայն, կարծում է, որ Երևանը բեռնաթափելու գաղափարի համատեքստում դժվար է պատկերացնել մայրաքաղաքը՝ առանց Մայր բուհի կամ, օրինակ, Բժշկական համալսարանի պատմական շենքերի, որոնք վաղուց դարձել են Երևանի սիմվոլները։ Նա հիշեցնում է՝ մարզերում արդեն իսկ ունենք բուհեր, որոնք զարգացման կարիք ունեն։ Յուրի Ավագյանի խոսքով՝ համալսարանական քաղաքներ կառուցելու մշակույթ ունեն, օրինակ, անգլոսաքսոնական երկրները, սակայն դրանց հետ հաճախ հնչող համեմատությունը մեր պարագայում ամենևին էլ տեղին չէ։ Մայրաքաղաքից դուրս ակադեմիական քաղաք կառուցելու հայտարարությանը, Յուրի Ավագյանի պնդմամբ, մարզաբնակ ժողովրդի, ավելի կոնկրետ՝ պոտենցիալ ընտրողների ականջը շոյելու համար է արվել։ Մեր զրուցակիցն ընդգծում է՝ տարիներ շարունակ հայաստանյան բուհերում կրթության ցածր որակի, ակադեմիական ազատության, ուսանողական խորհուրդների ինքնակառավարման ցածր մակարդակի ֆոնին անհասկանալի է բուհերի շենքային պայմանների մասին հայտարարությունը, այն էլ՝ երկրի թիվ մեկ դեմքի մակարդակով։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց՝ ակադեմիական քաղաք կառուցելու մասին որոշում չկա, կա միայն գաղափար։ Նախարարը ցանկություն հայտնեց, որ ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը լինի իրատեսական։ Քաղաքական կամքը, հաստատակամությունը, ըստ նրա, անհրաժեշտ, սակայն ոչ բավարար նախապայման է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան