Սևանա լճում սիգի որսի թույլատրելի քանակը կրճատվել է. ՇՄՆ վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հիմք ընդունելով Սևանա լճի մասին օրենքը և կարևորելով Սևանա լճի կենսապաշարի կայուն օգտագործման հարցերը, 2020թ. Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և կառավարությանն է ներկայացրել նախագիծ Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան չափաքանակների և արդյունագործական որսի որակի բնութագրերի մասին: 2020 թվականի համար սահմանվել էր 300 տ սիգի չափաքանակ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ կնքվել է 205 պայմանագիր՝ 236 տ սիգի որսի ընդհանուր պաշարով, սակայն փաստացի որսացվել է 204 տ սիգ: Որսի գործընթացի կանոնակարգման համար մշակվել և ներդրվել են պարտադիր պահանջներ, որսն իրականացվել է որսի մուտքի և ելքի 19 տեղամասերից: Սահմանվել է, որ որսը թույլատրվում է իրականացնել ափից 500մ հեռավորության վրա՝ մանրաձկան որսը բացառելու նպատակով, այդ նույն նպատակով սահմանվել է նաև ձկնորսական ցանցավանդակների չափը՝ 40 մմ-ից ոչ պակաս:

«Մեկնարկել է Սևանա լճում ձկան արդյունագործական որսի երկրորդ փուլը, որի համար չափաքանակը սահմանվել է 250 տ»,- ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ սահմանվել է նաև որսի իրականացման լուսային գրաֆիկ:

Մանրամասները՝ տեսանյութում: