Որ կուսակցությունները կսատարեն Գրիշա Վիրաբյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հասարակական գործիչ Գրիշա Վիրաբյանը մերժման պատասխաններ է ստացել ինչպես նախագահական նստավայրից, այնպես էլ խորհրդարանից: Նրան մերժել են նաև այն հիմնավորմամբ, որ իր դիմումում կան վիրավորական արտահայտություններ: Վիրաբյանը պահանջում էր բացահայտել իր հանդեպ բռնություն կիրառողներին և նրանց պատժի ենթարկել:
Նա պատրաստվում է մինչև մարտի վերջ ընդդիմադիր հասարակական շարժում սկսել իշխանությունների անօրինականությունների դեմ և վստահեցնում է, որ իր կազմակերպած «բլից կրիգին» պատրաստ են սատարել բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ: Իսկ թե որոնք են այդ կուսակցությունները, նա կբացահայտի առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: