Սամվել Ալեքսանյանի բիզնեսը որքան բարգավաճում է, այնքան «քձիբություն» է անում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Ալեքսանյանի բիզնեսը որքան բարգավաճում է, գործարարն այնքան «քձիբություն» է անում։ Հայրենի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նա որոշել է այս տարի Տեառնընդառաջի ավանդական տոնակատարությունը չանել։
Ամեն տարի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մեծ միջոցառում է կազմակերպում նորապսակների համար, նվերներ, համերգ և այլն։ Տեղեկություն կա, որ կրճատել է նաև մի շարք ոլորտների ֆինանսավորումը՝ հատկապես ստվերային։ Օլիգարխի մերձավորները համառորեն շրջանառում են․ «Սամոյի գործերն առաջվանը չեն»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: