Սփյուռքի մոտ հարցեր կան՝ ուղարկված բեռը ինչպե՞ս օգտագործվեց․ հարցը երբեմն օդի մեջ է մնում․ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Բազմաշերտ խնդիրներ կան, կան խնդիրներ, որոնք առնչվում են պետության հետ, կան խնդիրներ, որ չեն առնչվում. Սփյուռքից մարդիկ օգնություններ են ուղարկել, օգնությունը մինչև հասնում է ՊԵԿ, մաքսազերծվում և հանձնվում է պետական որևէ գերատեսչության, մենք այդ գործընթացը վերահսկում ենք: Պատերազմի սկզբում մարդիկ ուղարկում էին այն, ինչ համարում էին, որ անհրաժեշտ է, հետո ցուցակներ կազմվեցին տարբեր գերատեսչությունների կողմից, մենք ինչ-որ չափով փորձեցինք կոորդիացնել, ստեղծել մեկ ցուցակ: Երբ որ բեռներ էին գալիս, սկզբում գործընթացը դանդաղ և դժվար էր ընթանում, հետագայում դարձավ սահուն և շատ արագ»,- այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Սփյուռքի մոտ հարցեր կան՝ ուղարկված բեռը հասա՞վ տեղ, ո՞ւր հասավ, ինչպե՞ս օգտագործվեց: Մեր գերատեսչությունը ուղղակի վերահսկողություն չի ունեցել, այդ պատճառով չի կարող ուղղակիորեն պատասխանել այդ հարցին: Սակայն պատերազմի ավարտից մեկ շաբաթ հետո մենք հայտեր ուղարկեցինք այն գերատեսչություններին, որոնց բեռ ենք հանձնել, որոշներից ստացել ենք սպառիչ հաշվետվություն, օրինակ՝ առողջապահության նախարարությունից, իսկ ուրիշներից, որոնք փակ համակարգեր են, չենք ստացել սպառիչ կամ հասկանալի պատասխան, և այդ պատճառով այս հարցը օդի մեջ է մնում: Մարդիկ դա գուցե կապում են կոռուպցիոն ռիսկերի կամ ապրանքի տեղ չհասնելու հետ: Ըստ իս՝ խնդիրը լոգիստիկ մշակույթի թուլության կամ բացակայության հետ է կապված»,- նշեց Սինանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: