Արցախի արտգործնախարարը Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերումն ադրբեջանական ֆաշիզմի դրսևորում է համարում

Լուրեր

26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն ինչ հայկական պատմամշակութային հուշարձանների  նկատմամբ իրականացնում է Ադրբեջանն Արցախի գրաված տարածքներում՝ մշակութային ցեղասպանություն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը:

«Ադրբեջանցիները լավ գիտեն մեր պատմությունը և  այդ եկեղեցու ավերումը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի նախագահի և պետության ուղերձն առ այն, որ այդպես են վարվելու եթե կարողանան տիրանալ ամբողջ Արցախին: Հայկական պատմամշակութային հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի այդ  գործողությունները՝ ֆաշիստական քաղաքականության շարունակությունն ու մարմնավորումն  են՝ գարշելի ու վտանգավոր ձևերով:

Ադրբեջանցիների այդ գործողությունները ոչնչով չեն տարբերվում նրանից, ինչը Մերձավոր Արևելքում իրականացնում են ահաբեկիչները՝ ոչնչացնելով համաշխարհային կոթողները: Տարբերությունը՝ ավելի վատ ու վտանգավոր, այն է միայն, որ եթե Մերձավոր Արևելքում պատմամշակութային համաշխարհային կոթողները ոչնչացնում են ինչ-որ ահաբեկչական խմբավորումներ, ապա ադրբեջանցիների դեպքում, այդ գործողություններն իրականացվում են պետության կողմից: Ալիևը բացեիբաց, առանց ամաչելու և անկաշկանդ պետական մարմիններին համապատասխան հանձնարարականներ է տալիս՝ օրինակ` հայկական եկեղեցու փորագրությունները ոչնչացնելու վերաբերյալ»,-ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ այս հանգամանքը արհամարհանք է միջազգային իրավունքի նկատմամբ: «Բնական է, մենք ամենուր բարձրաձայնելու ենք՝ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային կոթողների ավերման մասին, որովհետև սա վտանգ է նաև քաղաքակիրթ մարդկության համար: Այդուհանդերձ՝ քաղաքակիրթ հանրությունն ինքն էլ պետք է քայլեր ձեռնարկի, որովհետև եթե այսօր նրանք ոչնչացնում են Արցախի մշակութային ժառանգությունը, ապա  անպատիժ մնալու և  միջազգային հանրության անտարբերության դեպքում, վաղն իրենց դուռն են թակելու»,-ընդգծեց Արցախի արտգործնախարարը: