Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում՝ Մարտունիում, Վարդենիսում և Գավառում, տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է քվեարկության նախնական արդյունքները։

Մարտունի համայնքում քվեարկությանը մասնակցած 18 629 քաղաքացիներից 12 597-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հովեյանը, ստացել է քվեների 67.6%-ը։

Մարտունիում ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը»։

Վարդենիս համայնքում քվեարկությանը մասնակցած 10 161 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 9530 ձայն կամ 93.8%։ Կուսակցության ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Վարդենիսում ընտրություններին մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Համայնքն ունի 27 813 ընտրող։

Գավառ համայնքում քվեարկությանը մասնակցած 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է 10 380 ձայն կամ 81.3%։

Գավառի ընտրություններին մասնակցել է երեք քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները, ինչպես նաև «Հայկական քվե» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

Գավառ համայնքն ունի 42 875 ընտրող։

Եվգենյա Համբարձումյան