«Հեռավար ուսուցման ընթացքում ուսուցիչները հոգեբանական աջակցություն են ստացել, աշակերտները՝ պասիվ եղել»․ ՀՀ-ում առցանց ուսուցումը գնահատող հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում` առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում Մանկական զարգացման հիմնադրամը` Ասիական բանկի աջակցությամբ անցկացրել է հետազոտություն տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների վրա առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատելու նպատակով:

Ծրագրի համակարգող Արմենուհի Բուրմանյանը «Covid-19․ հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների վրա» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց, որ հետազոտությանը մասնակից ուսուցիչներն ընտրվել են պատահականության սկզբունքով: «Ընտրել ենք 121 դպրոց`Երևանից և մարզերից: Ամեն դպրոցից ընտրվել է 3-ական ուսուցիչ` տարբեր կարծիքներ ապահովելու համար, ուսուցիչներն առցանց են պատասխանել հարցերին»:

Անդրադառնալով արդյունքներին՝ Բուրմանյանը նշեց. «Չմոռանանք, որ առցանց կրթությունը Հայաստանում կազմակերպվեց COVID-ի պայմաններում, ինչն ինքնին արդեն սթրեսային իրավիճակ էր բոլորի համար, որովհետև մարտ-մայիս ժամանակահատվածում շատ խիստ սահմանափակումներ կային տնից դուրս գալու առումով, առհասարակ մարդկանց շփումը արտաքին աշխարհի հետ նվազել էր: Երբ հարցրինք ուսուցիչներին, թե ինչպես է իրենց վրա անդրադարձել COVID-ը, 47 %-ը նշել էր, որ հոգեբանական առումով իրենց վրա բացասական ազդեցություն է ունեցել, սոցիալական կյանքի վատթարացում է տեղի ունեցել: Մոտ 40 %-ը նշել էր, որ իրենց ֆինանսական վիճակը վատացել է, քանի որ այս ամենը չէր կարող չանդրադառնալ իրենց աշխատանքային գործունեության վրա: Մենք պատրաստ չէինք հեռավար կրթությանը, տեխնիկական խնդիրները ամենակարևորներից էին, որոնց ուսուցիչները բախվեցին: 25-%-ը ունեցել է տեխնիկական դժվարություններ` ներառյալ տեխնիկայից օգտվելն ու տեխնիկական միջոցների, ինտերնետ կապի բացակայությունը և բավարար որակը: Այս ամենի հետ կապված ուսուցիչները տարաբնույթ զգացողություններ են ունեցել` բարկություն, անորոշության զգացում, սթրես, տագնապ»:

Խոսելով առցանց կրթության այլ ազդեցություններից, որոնք պարզվել են հետազոտությամբ, Արմենուհի Բուրմանյանը նշեց. «Ուսուցիչների մեծամասնությունն ընդգծել է, որ իրենցից շատ ավելի ժամանակ է պահանջվել այն աշխատանքների համար, որոնք առկա ուսուցման պայմաններում կարողացել են ավելի հեշտ կազմակերպել: 77 %-ը նշել է, որ ավելի շատ ժամանակ է պահանջվել աշակերտների հետ հաղորդակցվելու համար: Տնային առաջադրանքները ստուգելու, ծնողների հետ շփվելու, դասերը պլանավորելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվել 63%-ի համար: Ուսուցիչների 1/3-ը նշել է, որ աշակերտներն պասիվ են եղել, ավելի շատ են եղել բացակայությունները»:

Բուրմանյանի խոսքով՝ այս ամենը պատկերացնելով` կարելի է հասկանալ, թե ինչ դժվար է եղել ուսուցիչների համար, հատկապես որ նրանց մոտ պատասխանատվության աստիճանը բարձր է, և իրենք ձգտում ունեն իրենց աշխատանքը առավելագույնս անթերի կատարել: Չնայած ուսուցիչների 16 %-ն է նշել, որ հոգեբանական աջակցություն է ստացել, բայց միայն 3%-ն է դիմել պրոֆեսիոնալ հոգեբանների: Ուսուցիչները նաև հայտնել են, որ հոգեբանական աջակցության հնարավորություն դպրոցներում չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում: