ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Փաշինյանը չպետք է հասցներ այս օրվան, պետք է անպայման հրաժարական տար. Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

«2020 թվականի նոյեմբերի 9-ից արդեն ակնհայտ էր «Իմ քայլի», դրա առաջնորդի ձախողումը և քաղաքական համակարգի պահպանությունը Հայաստանում պահանջում է ոչ միայն իշխանության հրաժարում, այլև իշխանության փոխանցում: Սա ոչ միայն գործող, այլև վերջին 30 տարվա իշխանության ձախողումն է։ Փաշինյանը չպետք է հասցներ այս օրվան, պետք է անպայման հրաժարական տար»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը:

Նա ներքին քաղաքական կյանքի ճգնաժամը լուծելու հարցում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության գործունեությունն արդյունավետ չի համարում։

«Իշխանության և ընդդիմության միջև բախում է, առճակատում, իսկ առճակատման ռեսուրսները մենք սպառել ենք, առճակատումն ու համախմբումը եզրեր չունեն: Հնարավոր առճակատումը թույլ չի տալու քննել մեզ հետ տեղի ունեցածը և չի պաշտպանելու հանրային շահը»,- ասում է նա:

Խոսելով Հայրենիքի փրկության շարժման մասին՝ Աշոտ Բլեյանը նկատում է՝ առկա միջավայրում շարժումը լուծում չի առաջարկում. «Ընդդիմությունն ակտիվ է փողոցում, այն դիմում է բիլակի, ոչ մտքի, այլընտրանքի և գործողություների: Անհատները, խմբերը պետք է խոսեն, ընդ որում՝ ոչ թե հայտարարության, այլ ճանապարհային քարտեզի լեզվով»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ ներքաղաքական ճգնաժամի լուծումը իշխող քաղաքական ուժի ձեռքում է։

«Ընտրությունների անցկացման հարցում չի կարելի շտապել, ընտրությունը պետք է դիտել որպես հասարակության հաշտեցման տաբերակ: Ուժի, քանակի լեզվով խոսելն անընդունելի է. դա չէ հասարակության ձայնը, հանրային շահը: Բազմակուսակցականությունն ու հավաստի ընտրությունները հասարակության համախմբման միջոց կարող են լինել»,- եզրափակում է Աշոտ Բլեյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան