ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ պատժամիջոցներ կսահմանի ընդդեմ Ռուսաստանի․ CNN

Լուրեր

17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է հաջորդ շաբաթ պատժամիջոցներ սահմանել ընդդեմ Ռուսաստանի ու Իրանի՝ 2020 թվականին ԱՄՆ ընտրություններին այդ երկրների միջամտության մեղադրանքների կապակցությամբ: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է CNN հեռուստաալիքը:

«Բայդենի վարչակազմը պատասխան կտա և դա կանի արագ ՝ պատժամիջոցներ կիրառելով, հավանաբար արդեն հաջորդ շաբաթ», – եթերում հայտնել է հեռուստաալիքի լրագրողը ՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների շարքում սեփական աղբյուրներին: «Այս պատժամիջոցները, ըստ պաշտոնյաների, ամենայն հավանականությամբ կվերաբերեն նաև Իրանին», – նշում է CNN- ը:

Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը երեքշաբթի օրը հրապարակել է զեկույց՝ 2020 թվականի ԱՄՆ ընտրություններին միջամտելու մասին: Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի իշխանությունները, իբր, անցյալ տարվա նախընտրական արշավի ընթացքում փորձել են վարկաբեկել Բայդենին, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցությանը, որի թեկնածուն է եղել նա: Հենց զեկույցում էլ նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները դրա հիման վրա սահմանափակումներ կմտցնեն:

Հավելենք, որ Ռուսաստանը նախկինում բազմիցս բարձր մակարդակով հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները ՝ կապված ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ։

 

Տաթև Ֆռանգյան