Ապակին, թուղթը և պլաստիկը աղբ չեն. թափոնները վերամշակվում են. Երևանի 135 հասցեներում արդեն 400 թափոնաման է տեղադրված

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ապակին, թուղթը և պլաստիկը աղբ չեն, քանի որ դրանք վերամշակելու հնարավորություն կա: Արդեն մեկ տարի է, ինչ աշխարհի զարգացած շատ քաղաքների նման Երևանը համայնքի մակարդակով սկսել է թափոնների տեսակավորման գործընթացը: Քաղաքապետի նախաձեռնությանն աջակցեցին նաև միջազգային գործընկեր կառույցները, ինչն էլ հնարավորություն տվեց հաջողությամբ կյանքի կոչել ծրագրի առաջին՝ փորձնական փուլը. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ծրագիրն ունի բնապահպանական մեծ նշանակություն, որի միջոցով մենք էապես նվազեցնում ենք աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը: Այն կանխում է նաև հետագայում դրանց այրումը և վտանգավոր գազերի արտանետումը մթնոլորտ: Կայացած երկրները տասնամյակների ճանապարհ են անցել մինչև այս կարգը ձևավորել են: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք մի փոքր կրճատել այդ ժամկետը և լիարժեք իրականացնել 5-6 տարում»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:

«Ամեն անգամ, երբ համակարգային խնդրի ենք բախվում, հասկանում ենք, որ դրա լուծումը պետք է գտնենք բնակչություն, մասնավոր հատված և պետական համակարգ եռանկյունու համագործակցության շնորհիվ միայն»,- նկատում է «Էկո աղբ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Վահե Սիլահյանը:

Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ երևանյան փողոցներում փուլ առ փուլ հայտնվեցին հատուկ թափոնամաններ: Որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի տեսակավորման գործընթացը, ընտրվեցին հատուկ գույներով աղբամաններ: Դեղինը թղթի համար է, մոխրագույնը՝ ապակու, իսկ կապույտը՝ պլաստիկի: Երևանի 135 հասցեներում արդեն ավելի քան 400 թափոնաման կա տեղադրված: Փորձնական ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանները:

«Մոնիտորինգ իրականացրեցինք բնակիչների շրջանում և հետաքրքրվեցինք, թե որտեղ են ցանկանում, որ տեղադրվեն թափոնամանները, որից հետո ընտրեցինք հասցեները»,-ասում է Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատու Էմիլ Մկրտչյանը:

Երևանում կան խնդրահարույց հասցեներ, որտեղ թափոնամանների մեջ կամ կենցաղային աղբ է կուտակվում կամ տեսակավորումն ըստ էության չի ապահովվում: Շատ կարևոր է իմանալ նաև թե ապակու, թղթի ու պլաստիկի որ տեսակները չեն վերամշակվում: Համայնքային կազմակերպության թափոնների տեսակավորման վարչությունը բնակիչների հետ մշտական կապ է պահում՝ իրազեկելով նորամուծության նրբությունների մասին։ Տեսակավորված թափոնները աղբամաններից տեղափոխվում են հատուկ տեխնիկայով:

«Շաբաթը վեց օր մեքենաներն աշխատում են և օրվա վերջում գնում են վերամշակման գործարան ու դատարկվում»,- նշում է տեսակավորման մասնագետ Արգիշտի Դարբինյանը:
Համայնքն աշխատում է չորս տնտեսվարողների հետ, իսկ գործարաններն ու արտադրամասերն ընտրվել են մրցութային կարգով:

«Աճուրդով ձևավորված գնով իրենց ենք հանձնում թափոնները՝ թուղթը, ստվարաթուղթը, ապակին և պլաստիկը: Այդ վաճառքից ստացված միջոցներով իրականացնում ենք տարբեր «կանաչ» ծրագրեր, կանաչ գոտիների ընդլայնում: Թափոնների տեսակավորումից ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են «կանաչ» ծրագրերի իրականացմանը»,- ընդգծում է Արա Աղայանը:

Օդը, հողը, ջուրը և ընդհանրապես միջավայրը կրում են մարդու գործունեության ազդեցությունը՝ սկսած տրանսպորտից ու արդյունաբերությունից մինչև էներգետիկա, ջրամատակարարում, ջրօգտագործում և թափոնների գոյացում: Համայնքն այժմ բազմազան ծրագրեր է նախաձեռնել մայրաքաղաքի բնական համակարգի վիճակը բարելավելու նպատակով: