Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկուշաբթի առավոտյան Վիլնյուսի օդանավակայանում վայրէջք կատարելիս DHL-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ հայտնել են Լիտվայի իշխանությունները։ Ինչպես հայտնում է Delfi-ն, ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի շենքի վրա։  Խոշոր հրդեհ է բռնկվել։

Հաղորդվում է, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և DHL-ի երկու աշխատակից։ LRT հեռարձակող ընկերությունը, վկայակոչելով Ներքին գործերի նախարարության հրշեջ վարչությանը, հայտնում է, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

«Երկուսին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց, մեկը մահացել է։ Նախնական տվյալներով՝ նրանք եղել են ինքնաթիռում»,- ասել է վարչության ներկայացուցիչ Սաուլիուս Ռաշևսկիսը։

Մահացածը օդաչուներից մեկն է։ Նրա գիտակցությունը տեղն է եղել, երբ փրկարարները հայտնաբերել են, սակայն մի քանի րոպե անց մահացել է։ Դատելով Flightradar24 ծառայության տվյալներից՝ խոսքը Boeing 737 բեռնատար ինքնաթիռի մասին է, որը թռչում էր Լայպցիգից։

Ինքնաթիռն արտադրվել էր 1993 թվականին և շահագործվում էր իսպանական Swiftair ավիաընկերության կողմից։

Հաղորդվում է, որ Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը չի խաթարվել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի