Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռուսաստանը ակնկալում է Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերում Հայաստանի մասնակցությունը»․ այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում  ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանը համեմատելի իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր պարտավորություններին` ապահովելու Հայաստանի անվտանգությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,-ասել է ՌԴ դեսպանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը մասնակցելո՞ւ է նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և որո՞նք են ՀԱՊԿ-ում ՀՀ լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները։

Նա նաև նշել է, որ Մոսկվան ակնկալում է «հայ գործընկերների ակտիվ ներգրավվածությունը» Եվրասիական մայրցամաքում հավասար և անբաժանելի անվտանգության համակարգի մշակման համատեղ ջանքերում, որի գաղափարն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա հունիսի 14-ին կայացած հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ և կրկին բարձրաձայնել վերջերս Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ:

Ըստ Կոպիրկինի՝ շատ քիչ ժամանակ է անցել Կազանում կայացած գագաթնաժողովից հետո ԲՐԻԿՍ-ի գործունեության հետ կապված պաշտոնական Երևանի դիրքորոշման նոր ասպեկտները վերլուծելու համար։

«Մենք հասկանում ենք, որ մեր հայ ընկերներին ժամանակ է պետք միջպետական ​​այս ակումբի գործունեությանը մոտիկից ծանոթանալու համար։ Օբյեկտիվորեն, ԲՐԻԿՍ-ի ընտանիքում Հայաստանի կարևորագույն գործընկերների՝ Ռուսաստանից բացի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը, անկասկած, մեծացնում է այս հարթակի գրավչությունը Երևանի համար։ Դրան միանալու իրենց մտադրությունը հայտնել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։ Սա թույլ է տալիս ասել, որ ողջ Հարավային Կովկասը զգում է ԲՐԻԿՍ-ի ձգողականությունը»,-նշել է ռուս դիվանագետը։

Խոսելով Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների գործընթացի մասին՝ նա ասել է, որ ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը տքնաջան և շատ պատասխանատու գործընթաց է։

«Իհարկե, Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի լուծման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի  մոտ «դառը համի»»,-ասել  է Կոպիրկինը՝ հավելելով, որ հստակ տեսնում են, թե Երևանի և Բաքվի միջև փոխընդունելի փոխզիջումների հասնելը բարդ և ժամանակատար գործընթաց է։

«Ռուսաստանը միշտ պատրաստ է մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցություն ցուցաբերել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն իրենք՝ բանակցող կողմերը։ Այս առումով մենք ուրախ ենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ  են տեղի ունեցել՝ հնարավորություն տալով օգտակար ազդակ հաղորդել հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի