Արցախում մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 9 բնակելի շենք, հայտնաբերվել է 19 պայթուցիկ օբյեկտ․ ՌԴ ՊՆ

Լուրեր

17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Բոլորը

2021 թ. մարտի 12-ի դրությամբ՝ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային արաբաղի տարածքում: Դիտարկման 27 կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը և հումանիտար օգնություն ցուցաբերում բնակչությանը:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Օրվա ընթացքում մաքրվել է 17 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 9 բնակելի շենք, 19 պայթուցիկ օբյեկտ է հայտնաբերվել և հանվել ոչնչացման համար:

Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1640 հա տարածք, 513 կմ ճանապարհ, 1,586 բնակելի շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25173 պայթուցիկ օբյեկտ:

Տրամադրվել է Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյունների ուղեկցություն՝ 4 շարասյուն հյուսիսային և հարավային ուղղություններով Լաչինի միջանցքով, մեկ շարասյուն Շուշի-Կարմիր շուկա ուղղությամբ և մեկը՝ հակառակ ուղղությամբ: Ռուսաստանի ճանապարհային տրանսպորտով Ադրբեջանի 144 տոննա մարդասիրական բեռի փոխադրումն իրականացվել է Մատաղիս-Վանք-Քարվաճառ երթուղով:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: