Դոմբասում սրվում է իրավիճակը, որից կարող են մեր թշնամիները ևս օգտվել․ Վահե Գասպարյան

Լուրեր

28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Վահե Գասպարյան ստեղծված իրավիճակում նոր պատերազմի հավանականություն է տեսնում։ Այսօր հրավիրված ասուլիսում նա անդրադարձավ, մասնավորապես, Ադրբեջանում մեկնարկող լայնածավալ զորավարժություններին։

«Անշուշտ, վտանգ կա։ Ադրբեջանը հայտարարել է լայնածավալ զորավարժություների մասին մարտի 18-ից սկսած, մենք տեսնում ենք, որ այսօր Դոմբասում է սրվում իրավիճակը, որից կարող են մեր թշնամիները ևս օգտվել, քանի որ Ռուսաստանը կարող է շեղվել այդ ուղղությամբ։ Առանց այն էլ Ռուսաստանը, կարծես, պատրաստակամություն չի ցուցաբերում մեր մեջքին կանգնելու։ Այնպես որ՝ վիճակն օրհասական է, պատերազմը դեռ չի ավարտվել։ Եթե դուք տանը մնաք, վաղը մյուս օրը կրկին ձեր զավակներին կուղարկեք պատերազմ, այս անգամ՝ Սյունիքի համար, և շատ վատ կլինի»,- ասաց Գասպարյանը։

Նրա կարծիքով՝ քաղաքական դաշտում եղած ուժերը՝ թե՛ ներկաները, թե՛ նախկինները, իրականում ոչ այնքան մտահոգված են երկրի ապագայով, որքան պատվեր են կատարում․ «Աթոռակռիվ են անում՝ խոստանալով իրենց տերերին, որ նրանց իշխանության օրոք երկիրն էլ ավելի հավատարիմ կլինի մեր ոխերիմ դաշնակցին, իսկ ժողովրդի ապագայով մտահոգված են միայն ազգային ուժերը, և ինքը՝ ժողովուրդը»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Գասպարյանը առանց անցումային կառավարության՝ դա խնդրի լուծում չի համարում։

«Եթե արտահերթ ընտրությունները կայանան այսպես՝ էլի հապճեպ, և մեզ փաստի առաջ կանգնեցնեն, ապա կրկին այս խորհրդարանը երկար կյանք չի ունենա, քանի որ խորհրդարանում կլինեն նախկին համակարգը ներկայացնող ուժեր։ Եթե մենք ուզում ենք ունենալ իրոք այն խորհրդարանը, որը բխում է ժողովրդի սրտից, պարտավոր ենք անցումային շրջանի տրամաբանությունից և պահանջներից բխող փոփոխություններ անել, նոր միայն գնալ ընտրության։ Անցումային փուլ, անցումային կառավարություն, որը կկատարի այդ բոլոր քայլերը՝ նոր Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, Կուսակցությունների մասին նոր օրենք, քաղաքական լյուստրացիա, և դրանից հետո կարող ենք խոսել ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների մասին։ Այլապես կրկին կկանգնենք ժամանակավոր լուծման առջև, և նոր խորհրդարանը կրկին չի արտացոլի ժողովրդի ցանկությունն ու իրական վիճակը»,- կարծիք հայտնեց Վահե Գասպարյանը։

Շարժման նախաձեռնող խմբի անդամներից Եղիշե Պետրոսյանն էլ կարծում է, որ Հայաստանը քաղաքականապես ազատագրվելու կարիք ունի։

«Նախ՝ պետք է ժողովրդի աչքերը բացել և տեղեկացնել, որ պարտավոր ենք գտնել ալտերնատիվ անվտանգային համակարգ։ Երկրորդ՝ մենք կարիք ունենք քաղաքականապես ազատագրվելու, տանելու բազմաբևեռ քաղաքականություն, որտեղ մենք անպայման կշփվենք այն երկրների հետ, որոնց հետ մեր շահերը համընկնում են, և դա էլ անվտանգային լրացուցիչ համակարգ է։ Մյուսն այն է, որ մենք անպայման պետք է մոտիվացնենք ամբողջ հայությանը, որովհետև այս կորուստներից հետո ոտքի կանգնելու միակ տարբերակը տեսնում եմ համայն հայության ուժերը մոբիլիզացնելու մեջ։ Դրա համար կա մեխանիզմ, մոտիվացիա։ Մենք ժողովրդի հետ պետք է շատ բաց լինենք։ Իրականում կանգնած ենք անդունդի եզրին, դեռ մեզ հրում են դեպի անդունդը»,- նշեց Պետրոսյանը։