Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով երկրորդ գիշերն անընդմեջ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները։ Այս մասին շաբաթ՝ հոկտեմբերի 17-ի գիշերը, հայտնել են Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից՝ «Ռոսավիացիայից»։

«Մեդուզա»-ն, հենվելով առցանց չվացուցակների տվյալների վրա, հաշվել է, որ ավելի քան 350 չվերթ հետաձգվել կամ չեղարկվել է։ Ամենաշատ խափանումները գրանցվել են «Շերեմետևո» օդանավակայանում։

Ռուսաստանի մայրաքաղաք մեկնող որոշ չվերթներ ուղղվել են այլ քաղաքներ։ Նիժնի Նովգորոդի «Չկալով» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այն ընդունել է Մոսկվայի օդանավակայաններ ուղևորվող 22 ինքնաթիռ։ Որոշ ինքնաթիռներ վայրէջք են կատարել նաև Սանկտ Պետերբուրգում և Կազանում։

Ուղղությունը փոխած ինքնաթիռների ուղևորները դժգոհել են, որ ժամերով չեն կարողացել դուրս գալ ինքնաթիռներից կամ ստիպված են եղել երկար սպասել ավտոբուսներին։ Այս մասին գրում է «Օստորոժնո, նովոստի» Telegram-ալիքը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ շարժվել է ավելի քան 140 անօդաչու թռչող սարք։

Մոսկվայի օդանավակայաններից բացի՝ աշխատանքի խափանումներ են եղել Ռուսաստանի ևս ութ քաղաքների օդանավակայաններում՝ Կալուգայում, Սոչիում, Յարոսլավլում, Կոստրոմայում, Չերեպովեցում, Սարատովում, Պենզայում և Գելենջիկում։

Օդանավակայանների աշխատանքի մոնիթորինգի ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի բոլոր օդանավակայաններում սահմանափակումների ընդհանուր տևողությունը կազմել է 75 ժամ։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ, Սոչիի և Գելենջիկի օդանավակայաններում սահմանափակումները դեռ չէին վերացվել։