Փաշինյանի այցը ԶՈւ ԳՇ. ներկա են եղել նրա հրաժարականը պահանջող սպաները. Լուրեր

Լուրեր

17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԶՈՒ ԳՇ հրամկազմի հետ։ Շտաբի պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի փոխարեն Փաշինյանին դիմավորել է շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։ Հանդիպման մասնակիցների թվում են նաև շտաբի այն սպաները, որոնք ստորագրել են Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության տակ։ Հանդիպմանը մասնակցել է նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որին Փաշինյանը առաջադրել է որպես շտաբի նոր պետ։


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել Արտակ Դավթյանին Զինված ուժերի ԳՇ պետ նշանակվելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Նախագահի աշխատակազմից Factor.am-ին փոխանցել են, որ սահմանված եռօրյա ժամկետում կհրապարակեն իրենց որոշումը:


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։ Առաջին նախագահը ևս մեկ անգամ գնահատել է բանակի զսպվածությունը՝ ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ։ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ հարկադրված է կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխզիջման անհապաղ կայացումն է։


Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաք է կազմակերպել Բաղրամյան պողոտայում, որտեղ արդեն օրեր շարունակ վրաններ են տեղադրված։ Երեկվանից նախաձեռնության անդամները փակել են Ազգային ժողովի մուտքերը։ Այսօրվա հավաքի ժամանակ նախաձեռնության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել է, որ եթե ինքը լիներ ԳՇ պետ, կձերբակալեր Նիկոլ Փաշինյանին։