ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դարձել է Հայաստանի կառավարության վստահելի և արդյունավետ գործընկերը. Սերժ Սարգսյանն ընդունել է Բրեդլի Բուզետտոյին

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Բրեդլի Բուզետտոյի պաշտոնավարման անցած հինգ տարիներին ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես Զարգացման ծրագրի հետ Հայաստանի համագործակցությունը: Նախագահը փոխգործակցության արդյունավետության տեսանկյունից այդ ժամանակաշրջանը բավականին հաջողված է համարել: Սերժ Սարգսյանը տարբեր ոլորտներում իրականացված ծավալուն աշխատանքներում ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել նրան՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում:

«Այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դարձել է Հայաստանի կառավարության վստահելի և արդյունավետ գործընկերը: Հաջողված ծրագրերից ուզում եմ հիշատակել մեր հյուսիսային սահմանների վրա տեղակայված անցակետերի արդիականացման ծրագիրը, ինչի արդյունքում մենք ունենք բոլոր չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր: Իհարկե, ուրախ եմ, որ Մեղրիի արդիականացման ծրագիրն էլ է մեկնարկել, ինչը մեզ հնարավորություն կտա որոշ ժամանակ հետո սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը համարել ամբողջովին լուծված: Ես շատ բարձր եմ գնահատում Զարգացման ծրագրի մասնակցությունը մեր ընտրական գործընթացներին: Այդ տեխնիկական միջոցների ներդրումը, կարծում եմ, շատ մեծ և դրական ազդեցություն ունեցավ: Իհարկե, շատ ուրախ եմ այն ծրագրի համար, որ իրականացնում եք սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերում՝ ուղղված խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ապաստանած սիրիահայերին ցուցաբերվող աջակցության ծրագրի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ՄԱԿ-ի նոր մշտական համակարգողն իր գործում կցուցաբերի նույնքան եռանդ և նվիրվածություն, որքան Բրեդլի Բուզետտոն՝ ավելի խորացնելով ՄԱԿ-ի հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները:

Բրեդլի Բուզետտոն իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել աշխատել Հայաստանում և իրականացնել Հանրապետության Նախագահի նշած ծրագրերը, որոնք օգտակար են եղել Հայաստանի և նրա քաղաքացիների համար:

«Հուսով եմ, որ ձևավորված վստահության շնորհիվ հետագայում ևս ՄԱԿ-ը կշարունակի Հայաստանում հանդես գալ որպես մի կառույց, որին ՀՀ կառավարությունը կկարողանա դիմել օրակարգային հարցերով, որոնք պահանջում են համաշխարհային փորձ ունեցող անկողմնակալ գործընկեր։ Բացի դրանից, հուսով եմ, որ մենք կարողացել ենք օգնել Հայաստանին առավել մեծ դերակատարում ունենալու միավորված ազգերի ընտանիքում` Նյու Յորքում ներկայացնելով Հայաստանը՝ որպես նորարարությունների երկիր, ձեռներեցությամբ և գործարարությամբ զբաղվելու երկիր, մի երկիր, ուր կարելի է այցելել նաև որպես զբոսաշրջիկ»,-ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն և վստահեցրել, որ Հայաստանում անցկացրած տարիները մշտապես կմնան իր հիշողություններում, որոնք շատ տպավորիչ են, խորը և հուզական: Հանդիպման ավարտին Բրեդլի Բուզետտոն խաղաղություն և բարեկեցություն է մաղթել Հայաստանին և ամբողջ տարածաշրջանին: