Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանը. Լուրեր

Լուրեր

17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
Բոլորը

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը դեռ արտահերթ ընտրությունների մասին քննարկում չի ունեցել. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի մասով հանդիպում և քննարկում չեն ունեցել։


Իսկ «Լուսավոր Հայաստանը» արդեն ունի դիրքորոշում՝ իրավիճակից դուրս գալու արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է, որ շարունակելու են փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար։


«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Սուրեն Գրիգորյանը և Արուսյակ Ջուլհակյանը ճեպազրույցի ժամանակ դատապարտել են քաղաքական գործիչների տների դիմաց ծաղկեպսակներ և դագաղներ դնելը: Ջուլհակյանը ասել է, որ այդպիսի երևույթերը սկսել են ոչ թե իրենց աջակիցները 2018-ին, այլ նախկին իշխանության համակիրները՝ 2008 թվականին։


Շիրակցի գերիների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզպետարանում։ Նրանք առավոտյան փակել են մարզպետարանի մուտքը։ Նրանք պահանջում են իրենց որդիների վերադարձի հստակ ժամկետ հայտնել, ինչպես նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։