Դագաղներ, ծաղկեպսակներ դրվում էին դեռևս 2008-ին՝ ներկայիս ընդդիմադիրների կողմից, մեր «ցանածը» չի դա. Արուսյակ Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Սուրեն Գրիգորյանը և Արուսյակ Ջուլհակյանը դատապարտում են քաղաքական գործիչների տների դիմաց ծաղկեպսակներ և դագաղներ դնելու երևույթը:

Քաղաքական գործիչների տան դիմաց դագաղներ, ծաղկեպսակներ տեղադրելու երևույթը առաջին անգամ ի հայտ են եկել ոչ թե 2018-ին այլ 2008-ին՝ ներկայիս ընդդիմադիր գործիչների կողից, երբ նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի տան դիմաց օրեր շարունակ հուղարկավորության տեսարաններ էին արվում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հիշեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր քաղաքացիները ծաղկեպսակ են դրել Նիկոլ Փաշինյանի աներորդու, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց, և, թերևս, իմքայլականները հնձում են այն, ինչ ցանել են:

«Իմ քայլի» պատգամավորները հիշեցրին, որ 2018-ին «Իմ քայլի» աջակիցներն էին դագաղներ, սև ժապավեններ տեղադրում հանրապետականների տների մոտ, ոչ թե իրենք, և այդ երևույթն իրենք դատապարտել են և՛ 2018-ին, և՛ 2008-ին և՛ հիմա։

«Թե՛ նախկինում և թե՛ հիմա ես չեմ ողջունում նման գործելաոճը»,- ասաց Հայկ Կոնջորյանը` նկատի ունենալով նաև 2018 թ. թավշյա հեղափոխության ընթացքում արձանագրված նման դեպքերը:

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ քաղաքական գործիչների նկատմամբ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը, բայց իրենց քաղաքական գործունեության շրջանակներում: «Երբևէ իրենց անձի դեմ ուղղված որևէ ճնշում անընդունելի է` անկախ այդ քաղաքական գործիչների քաղաքական ուժի պատկանելիությունից»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: