Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը․ հերթական բողոքի ակցիան

Լուրեր

23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման համար․ Իտալիայի ԱԳ նախարար
Բոլորը

Շիրակցի գերիների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզպետարանում։ Նրանք առավոտյան փակել են մարզպետարանի մուտքը, իսկ շենքում աշխատակիցներ չկան։

Նշենք, որ գերեվարվածների հարազատներն ու ծնողներն օրեր առաջ ևս բողոքի ակցիա էին իրականացրել Շիրակի մարզպետարանում։ Նրանք պահանջում են իրենց որդիների վերադարձի հստակ ժամկետ հայտնել, ինչպես նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերի 16-ին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են հետ վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Մնացյալ 54 գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

 

Էմմա Չոբանյան