«Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Աշտարակ կաթ» ընկերության շուրջ նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերության նոր սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը գործարանի նոր սեփականատիրոջ հետ լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել «Աշտարակ կաթ»-ի արտադրանքը վաճառող տնտեսվարողներին:

Խոսքն, ի դեպ, 200 խանութպանի մասին է, որոնց դեմ ընկերությունը դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով վճարել դեռ 2016թ. վճարված գումարները: Մինչդեռ խանութպանները պնդում են՝ իրենք մատակարարված ապրանքների համար վճարել են գումարը, այն էլ՝ կանխիկ: Ու բացի այդ` տնտեսվարողներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են՝ եթե իրենք ժամանակին վճարած չլինեին առաքիչներին, եթե նրանք էլ այդ գումարը փոխանցած չլինեին հաշվապահություն, ապա իրավունք չէին ունենա ապրանքի նոր խմբաքանակ ստանալ եւ առաքել:

«Ժողովուրդ»-ը նաեւ տեղեկացավ, որ «Աշտարակ կաթ»-ի դեմ այս 200 տնտեսվարողները վաղը պատրաստվում են բողոքի ցույց անել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: