Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ

Լուրեր

16.06.2026 | 17:01
Ծնողական ժամ․ ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:50
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչպես է պատրաստվում հաղթել Ջասթին Գեյջիին
16.06.2026 | 16:48
Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ 125 քրեական վարույթ է նախաձեռնվել
16.06.2026 | 16:43
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման համակարգի բարեփոխումները
16.06.2026 | 16:39
Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական հուշագրի իրագործումը
16.06.2026 | 16:33
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների պահման պայմանները մտահոգիչ են․ դիտորդական խումբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.06.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 16:22
Առաջնորդներն «անկեղծ» քննարկում են ունեցել Իրանի հետ կնքված համաձայնագրի շուրջ G7-ի ընթրիքի ժամանակ
16.06.2026 | 16:14
Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել Հալեի մրցաշարում
16.06.2026 | 16:11
Ավելի քան 16 հազար վարորդի վարելու իրավունքը կարող է վերականգնվել․ նախագիծն ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:03
ՌԴ-ն պետք է գործարք կնքի․ Թրամփը պատմել է G7-ի շրջանակում Զելենսկիի հետ հանդիպման մասին
16.06.2026 | 15:55
ՀՀ-ում ձերբակալված և 3 օր անազատության մեջ պահված ռուս մաթեմատիկոսին թույլատրել են լքել երկիրը. արտահանձնման պահանջ չի ներկայացվել 
16.06.2026 | 15:47
Կրեմլն արձագանքել է Զելենսկիի առաջարկին
16.06.2026 | 15:38
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ նոր պատժամիջոցների մասին
16.06.2026 | 15:27
Ես այլևս չեմ ուզում թաքցնել․ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական շրջանում ՀՀ-ին սպառնացող վտանգների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Զ.-ն հաղորդում է տվել, որ 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրեն, կնոջն ու մանկահասակ երեխային բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ իր նկատմամբ կիրառել են հոգեբանական բռնություն. պահանջել են խոստովանել, թե, իբր, ինքն է սպանել իր համագյուղացուն` սպառնալով հակառակ դեպքում կնոջը ուղարկել քրեակատարողական հիմնարկ, իսկ երեխային` մանկատուն: Չդիմանալով իր նկատմամբ կիրառվող հոգեբանական ճնշումներին` համաձայնվել և խոստովանել է իր չկատարած հանցագործությունը:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Մ. Մ.-ն, 18.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ 15.01.2018թ.-ին ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի մոտակայքից իրեն նստեցրել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության ավտոմեքենան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Մ. Մ.-ն հայտնել է, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկաններից մեկը հարվածել է իր գլխին:

Եվս մեկ քաղաքացի` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Գ. Կ.-ն, 08.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ Գ. Կ.-ի` տուժել է նաև այդ պահին իր հետ գտնվող հղի դուստրը, ով ոստիկանների գործողությունների պատճառով տարած սթրեսի հետևանքով առողջական խնդիրներ է ունեցել և տեղափոխվել հիվանդանոց:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: