Ամառանոց, ինքնաթիռ ու 600 հոգուց բաղկացած աշխատակազմ. «Փաստ»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել՝ սահմանելով ապագա նախագահի ու վարչապետի, ԱԺ ու ՍԴ նախագահների, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները: Ըստ նախագծի՝ հանրապետության նախագահն անձամբ է սահմանելու իր աշխատակազմի աշխատակիցների թիվը, որը չպետք է գերազանցի 180–ը: Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Ֆոնդի միջոցները տնօրինելու է նախագահը:

 

Նախագահի նստավայրը այլևս Բաղրամյան 26–ը չի լինի, այլ՝ Մաշտոցի 47–ը: Նա կունենա նաև ծառայողական առանձնատուն Երևանում՝ Ձորափի 74 հասցեում: Կզբաղեցնի 4–րդ մասնաշենքը: Նրա տնօրինության տակ կլինի նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1–ին մասնաշենքում: Նախագահը կօգտվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտից: Նրա առողջական վիճակին հետևելու նպատակով կառանձնացվի անձնական բժիշկ:

Հանրապետության պաշտոնաթող նախագահին նույնպես կտրամադրվի ավտոտրանսպորտ և իր ցանկության դեպքում նաև կահավորված գրասենյակ, որի գործունեության ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցների հաշվին: Գրասենյակի գործունեության ապահովման համար նախագահին կտրամադրվի երեք հաստիքային միավոր, որոնք կընդգրկվեն հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան տասը օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը կհատուցվեն պետական բյուջեից:

Պաշտոնաթող նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, կնշանակվի հատուկ կենսաթոշակ` հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնայի դրույքաչափի 70%–ի չափով: Նա կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվի այն ժամանակ, երբ զբաղեցնի որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն:

Նոր վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը կորոշի կառավարությունը, իսկ աշխատակիցների թվաքանակը կսահմանի վարչապետը: Նրա աշխատակազմում կընդգրկվի առավելագույնը 600 հոգի: Վարչապետի աշխատակազմը կունենա պահուստային ֆոնդ ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով, որը կտնօրինի վարչապետը:

Ինչպես վերևում նշել ենք Բաղրամյան 26–ն այլևս նախագահական նստավայր չի լինի, այլ՝ վարչապետի: Վերջինս կունենա ծառայողական առանձնատուն և պետական ամառանոց՝ համապատասխանաբար Երևանում և Սևանի թերակղզում: Վարչապետը կբնակվի նախագահի հարևանությամբ՝ պարզապես մեկ այլ մասնաշենքում: Ի դեպ, ցանկության դեպքում նա կարող է հրաժարվել այդ առանձնատներից: Վարչապետը կունենա հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, ինչպես նաև հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Նա նույնպես կունենա անձնական բժիշկ:

 

Երևանում ծառայողական առանձնատներ կունենան նաև Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի նախագահները: Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նույնպես կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն: ԱԺ նախագահը կարող է ունենալ պահուստային ֆոնդ առավելագույնը 50 միլիոն դրամի չափով:

Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պաշտոնաթող Հանրապետության նախագահը, ինչպես նաև նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող են օգտվել հանրապետության օդանավակայանների առանձնացված հատուկ սրահից: Սրահից կօգտվեն նաև նախագահի և վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները, վարչապետի որոշմամբ՝ նաև այլ անձինք:

Օրենքն ուժի մեջ կմտնի նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: