Վենեսուելան վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

Լուրեր

02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարակասը այլևս երկխոսության մեջ չի մտնի Եվրամիության հետ, եթե այնտեղ պատժամիջոցների քաղաքականությունը չփոխվի, հայտարարել է Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նրանք միջամտում են մեր ներքին գործերին և ի՞նչ են ակնկալում։ Որ մենք նրանց դրա համար շնորհակալություն կասե՞նք։ Ո՛չ։ Կամ ամեն բան կշտկեք, կա՛մ ձեզ հետ ոչ մի գործարք չի լինի, Եվրամիության պարոնայք։ Վենեսուելան գիտի՝ ինչպես պատասխանել սպառնալիքներին, որտեղից էլ դրանք լինեն»,- եզրափակել է հանրապետության ղեկավարը։

Երկուշաբթի Բրյուսելն ընդլայնել է Վենեսուելայի նկատմամբ սահմանափակումների ցուցակը՝ ներառելով բարձրաստիճան զինվորականներ, Ազգային ընտրական խորհրդի անդամներ և նոր խորհրդարանի անդամներ «ժողովրդավարության և օրենքի գերակայությունը խարխլելու գործում ունեցած դերի և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»: Ի պատասխան՝ Վենեսուելան երկրից վտարել է ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարին:

Երկրում ճգնաժամ է սկսվել երկու տարի առաջ ՝ նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է Մադուրոն: Վաշինգտոնը, Բրյուսելը և Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ չեն ճանաչել քվեարկության արդյունքները: Նրանք սկսել են աջակցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին և պատժամիջոցներ կիրառել պաշտոնական Կարակասի դեմ:

 

Տաթև Ֆռանգյան