ՅՈՒՆԻՍԵՖ-ը 3.6 միլիարդ ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Հակամարտություններից ու աղետներից տուժած շրջաններում ապրող 117 միլիոն մարդ մաքուր ջրի կարիք ունի:

 

Հավաքագրված միջոցների 84 տոկոսը ուղղվելու է հակամարտություններց և բռնությունից տուժած երկրների երեխաներին

 

Նյու Յորք/Ժնև, 30-ը հունվարի 2018թ. – ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար հավաքագրելու կոչ արեց՝ հակամարտությունների, բնական աղետների և այլ արտակարգ իրավիճակներում գտնող 51 երկրների 48 միլիոն երեխաներին 2018թ.-ին փրկարար հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով:

 

Ողջ աշխարհում վայրագ հակամարտությունների հետևանքով կտրուկ աճել է հումանիտար օգնության անհրաժեշտությունը հատկապես խոցելի երեխաների շրջանում: Տարիներ շարունակ չդադարող հակամարտությունները, այնպիսիք, ինչպիսիք առկա են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Իրաքում, Նիգերիայում, Հարավային Սուդանում, Սիրիայում և Եմենում, շարունակում են բարդանալ՝ նոր թափ հաղորդելով բռնություններին, տեղահանումներին և երեխաների ճակատագրերի խեղմանը:

 

«Երեխաները չեն կարող սպասել պատերազմների ավարտին, երբ ճգնաժամերը սպառնում են իրենց ու երիտասարդների թե՛ կյանքին և թե՛ ապագային ողբերգական ծավալներով», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթեյնը (Manuel Fontaine): «Երեխաները դառնում են չափազանց խոցելի, երբ հակամարտության կամ աղետի պատճառով զրկվում են տարրական հիգիենայի համար անհրաժեշտ պայմաններից՝ առողջապահական ծառայություններից, ջրից և սանիտարական պայմաններից: Եթե միջազգային հանրությունը այս երեխաներին պաշտպանելու ու նրանց կյանքը փրկելու համար անհապաղ աջակցություն չցուցաբերի, նրանց անորոշ ապագա է սպասում»:

 

Հակամարտող կողմերը բացահայտորեն անտարբեր են երեխաների կյանքի հանդեպ: Երեխաները ոչ միայն անմիջական հարձակման են ենթարկվում, այլև՝ զրկվում տարրական ծառայություններից, երբ դպրոցները, հիվանդանոցերը և քաղաքացիական ենթակառուցվածքները վնասվում են կամ ոչնչացվում:

 

Շատ երեխաների համար աշխարհը դառնում է շատ ավելի վտանգավոր, քանի որ չորս երեխայից գրեթե մեկն այժմ ապրում է հակամարտություններից կամ աղետներից տուժած երկրներում: Այս երեխաներից շատ-շատերի համար ամենօրյա կյանքը դարձել է մղձավանջ:

 

Ճգնաժամերի մեջ հայտնված երկրներում ջրի միջոցով փոխանցվող վարակները ամենամեծ սպառնալիքն են երեխաների կյանքի համար։ Ջրի մատակարարման ու ջրահեռացման ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումները, պաշարողական մարտավարությունները, որոնք զրկում են երեխաներին ջրից, ինչպես նաև երեխաների տեղափոխումն այնպիսի վայրեր, որտեղ բացակայում են ջուրն ու սանիտարական պայմանները, երեխաներին ու նրանց ընտանիքներին ստիպում են օգտվել աղտոտված ջրից ու անապահով սանիտարական պայմաններից։ Աղջիկներն ու կանայք ավելի մեծ վտանգի առաջ են կանգնում, քանի որ ընտանիքի համար ջուր են հայթայթում վտանգավոր պայմաններում:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես արտակարգ իրավիճակներում ջրի, սանիտարական պայմանների և հիգիենայի խնդիրներին արձագանքող առաջատար գործակալություն, աշխարհում հումանիտար ճգնաժամերի  մեջ գտնվող երկրներին տրամադրվող մաքուր ջրի, սանիտարական և հիգիենիկ ծառայությունների կեսի մատակարարն է:

 

Գործընկերների ու հովանավորների աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2018թ․ պատրաստվում է՝

– 35.7 միլիոն մարդու մաքուր ջուր մատակարարել,

– 8.9 միլիոն երեխայի ապահովել ֆորմալ կամ ոչ ֆորմալ տարրական կրթությամբ,

– 10 միլիոն երեխայի պատվաստել կարմրուկի դեմ,

– 3.9 միլիոն երեխայի սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել,

– 4.2 միլիոն երեխայի բուժել ծանր թերսնուցումից

 

2017թ․առաջին տասը ամիսների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝

– 29.9 միլիոն մարդու մաքուր ջուր է մատակարարվել,

– 13.6 երեխա պատվաստվել է կարմրուկի դեմ,

– 5.5 միլիոն երեխա ստացել է կրթության որևէ տեսակ,

– 2.5 միլիոն երեխա բուժվել է ծանր թերսնուցումից,

– 2.8 միլիոն երեխա ստացել է սոցիալ-հոգեբանական օգնություն։