Լոռու մարզի դատախազի ունեցած տվյալները իրական վիճակագրությանը չեն համապատասխանում. ՀՔԱՎ

Լուրեր

16.06.2026 | 17:08
Ֆիդանն ու Լավրովը Հարավային Կովկասում իրավիճակն են քննարկել
16.06.2026 | 17:01
Ծնողական ժամ․ ծնողը կարող է բացակայել աշխատանքից և վարձատրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:50
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչպես է պատրաստվում հաղթել Ջասթին Գեյջիին
16.06.2026 | 16:48
Հակակոռուպցիոն կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ 125 քրեական վարույթ է նախաձեռնվել
16.06.2026 | 16:43
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման համակարգի բարեփոխումները
16.06.2026 | 16:39
Փարիզում քննարկվել է հայ-ֆրանսիական ռազմավարական հուշագրի իրագործումը
16.06.2026 | 16:33
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների պահման պայմանները մտահոգիչ են․ դիտորդական խումբ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.06.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
16.06.2026 | 16:22
Առաջնորդներն «անկեղծ» քննարկում են ունեցել Իրանի հետ կնքված համաձայնագրի շուրջ G7-ի ընթրիքի ժամանակ
16.06.2026 | 16:14
Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել Հալեի մրցաշարում
16.06.2026 | 16:11
Ավելի քան 16 հազար վարորդի վարելու իրավունքը կարող է վերականգնվել․ նախագիծն ԱԺ-ում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 16:03
ՌԴ-ն պետք է գործարք կնքի․ Թրամփը պատմել է G7-ի շրջանակում Զելենսկիի հետ հանդիպման մասին
16.06.2026 | 15:55
ՀՀ-ում ձերբակալված և 3 օր անազատության մեջ պահված ռուս մաթեմատիկոսին թույլատրել են լքել երկիրը. արտահանձնման պահանջ չի ներկայացվել 
16.06.2026 | 15:47
Կրեմլն արձագանքել է Զելենսկիի առաջարկին
16.06.2026 | 15:38
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ նոր պատժամիջոցների մասին
Բոլորը

2018 թ. հունվարի 12-ին Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը միջնորդագիր էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանին՝ Վանաձորի Երևանյան խճուղու 90-րդ հասցեի հանրակացարանի «հակաիրավական վարքագիծ ունեցող» բնակիչների նկատմամբ հսկողություն սահմանելու հարցով:

Դատախազն իր միջնորդագրում հիշատակել էր վերջին շրջանում հանրակացարանում կատարված մի դեպքի մասին և ընդհանրացնելով՝ նշել, որ «հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության [….] դեպքեր»:

Միջնորդագրում ասվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաև հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Լոռու մարզի դատախազին ուղղված 2018 թ. հունվարի 15-ի հարցմամբ փորձել է պարզել, թե ինչ նկատի ունի Լոռու մարզի դատախազը  «հակաիրավական» հասկացության տակ, ինչպես է դա որոշել, և ինչ փաստական հանգամանքների հիման վրա է ներկայացրել այդ միջնորդությունը:

Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվական հարցումներով դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին և ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնին՝ տեղեկատվություն հայցելով 2016-2017 թթ. վերոնշյալ հանրակացարանում կատարված հակաիրավական դեպքերի և դրանց հիման վրա  հարուցված քրեական գործերի և ահազանգերի քանակի վերաբերյալ:

Չնայած Լոռու մարզի դատախազի միջնորդությամբ ներկայացված իրավախախտման և հանցագործության դեպքերի վերաբերյալ գնահատականին՝ ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության տրամադրած տեղեկատվությունն այլ պատկեր ունի: