Ադրբեջանը նախատեսում է Արցախի գրավյալ տարածքներում 3 միջազգային օդանավակայան կառուցել

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ադրբեջանը պատրաստվում է Արցախի գրավյալ տարածքներում երեք միջազգային օդանավակայան կառուցել։ Այս մասին հայտնել է AzVirt շինարարական կազմակերպության ինժեներ Ղահրաման Ահմեդովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ամեդովը նշել է, որ Ֆիզուլիից զատ՝ նախատեսվում է օդանավակայններ կառուցել նաև Զանգելանում ու Քարվաճառում։

«Ադրբեջանի նախագահը հրաման է տվել տարածք ընտրել Զանգելանում՝ օդանավակայան կառուցելու համար։ Դրա հետ մեկտեղ՝ առկա է նաև Քելբաջարի օդանավակայանի կառուցման հարցը»,- ասել է Ահմեդովը։

Նա նաև նշել է, որ ընկերության նախագծողները ներկայում Զանգելանի շրջանում են՝ օդանավակայանի կառուցման տարածք ընտրելու համար, իսկ Քարվաճառ նախատեսում են այցելել եղանակային պայմանների բարելավումից հետո։

«Այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախատեսվում է Ֆիզուլիի օդանավակայանի թռիչքուղու շինարարությունը։ Մենք պլանավորում ենք այս տարի ավարտել Ֆիզուլիի օդանավակայանի կառուցումը։ Զուգահեռ կսկսվեն Զանգելանի օդանավակայանի կառուցման աշխատանքները։ Քելբաջարի օդանավակայանի համար դիտարկում ենք Գոչուլու կոչվող տարածքը»,- ասել է Ահմեդովը։
Նրա խոսքով՝ 2022թ․ նախատեսվում է ավարտել բոլոր երեք օդանավակայանների կառուցման աշխատանքները։

Էմմա Չոբանյան