Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» վարկային կազմակերպությունից գողություն կատարելու համար հետախուզվողին գերեզմանոցում մահացած են գտել

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում ՝ պարզելու 48-ամյա տղամարդու մահվան հանգամանքները, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի թիվ 2-րդ գերեզմանատանն առկա է տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը. նա Երևանի բնակիչ Արսեն Գրիգորյանն է՝ ծնված 1970թ., ով 2018թ. հունվարի 8-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար՝ Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։

Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ: