7 ապրանքախումբ թանկացել է ԵՏՄ-ի պատճառով

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի՝ ՀՀ-ին տրամադրվում է ԵՏՄ միասնական մաքսային սակագներին (այսուհետ՝ ՄՄՍ) անցնելու անցումային շրջան՝ մինչև 2022թ., որի ընթացքում առավել շոշափելի ու կարևոր մոտ 770 ապրանքատեսակների ՄՄՍ-ից տարբերվող մաքսային դրույքաչափերը պետք է աստիճանաբար հարմարեցվեն դրան:

Այսպիսով, ըստ վերոնշյալ պայմանագրի հավելված 4-ի՝ 2018թ.-ին նախատեսվում են մաքսային սակագների փոփոխություններ մի շարք ապրանքախմբերում:

Հատկապես ուշադրության է արժանի «Ընտանի թռչնի միս և մսամթերք» ապրանքախումբը, որի համար սահմանվում է 18% մաքսային դրույքաչափ՝ նախկին 14-ի փոխարեն, միևնույն ժամանակ, նախատեսվում է մինչև 2022թ. այն հասցնել 50%-ի: Ընդ որում, 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ապրանքախմբի ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել հենց երրորդ երկրներին: Այսպես, ԵՏՄ երկրներից «Ընտանի թռչնի միս և մսամթերք» ապրանքախմբի ներմուծումը կազմել է մոտ 6 մլն դոլար, մինչդեռ երրորդ երկրներից ներմուծումը կազմել է 24 մլն դոլար: Սա նշանակում է, որ 2018թ.-ին այս ապրանքախմբի ներմուծումը զգալիորեն կթանկանա: Դա վերաբերում է նաև հաջորդող ժամանակաշրջաններին, երբ դրա դրույքաչափը էլ ավելի բարձրանա:

Հաջորդ ապրանքախումբը, որի մասով նույնպես նախատեսված են փոփոխություններ, «Հանքային, քիմիական պարարտանյութեր» ապրանքախումբն է: Այս դեպքում սահմանվում է 2% մաքսային դրույքաչափ, մինչդեռ նախկինում այս ապրանքախմբի համար ներմուծման մաքսատուրք նախատեսված չէր: Այս դեպքում նույնպես 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել երրորդ երկրներին՝ մոտ 19 մլն դոլար, իսկ ԵՏՄ երկրներից ներմուծումը կազմել է մոտ 6,5 մլն դոլար:

«Մազերի, ատամների խնամքի միջոցներ» ապրանքախմբի համար նույնպես սահմանվում է 2% մասքսային դրույքաչափ՝ նախկին զրոյական մաքսատուրքի փոխարեն: Այս ապրանքախմբի՝ երրորդ երկրներից ներմուծման ծավալը կազմել է 9,3 մլն դոլար: «Տրիկոտաժե գործվածքներ» ապրանքախմբի մաքսային դրույքաչափը զրոյական մակարդակից բարձրացվել է 3%: Ընդ որում, այս ապրանքախմբի գրեթե ամբողջ ներմուծումը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ շուրջ 13 միլիոն դոլար:

«Կենտրոնական ջեռուցման կաթսաներ» ապրանքախմբի համար նույնպես մաքսային դրույքաչափը սահմանվել է 3%: Այստեղ նույնպես ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկնում երրորդ երկրներին՝ ավելի քան 6 մլն դոլար: «Սառնարաններ և այլ պաղեցնող սարքավորումներ» ապրանքախմբում ունենք երրորդ երկրներից ավելի քան 9.5 մլն դոլար ծավալով ներմուծում: Այս ապրանքախմբի համար սահմանվել է 2% դրույքաչափ՝ նախկին զրոյականի փոխարեն: «Ալյումինե նրբաթիթեղներ» հոդվածում մաքսային հարկման ենթակա (այսինքն՝ ոչ ԵՏՄ երկրներից եկող) ներմուծման ծավալը հասնում է 4.2 մլն դոլարի, իսկ դրա մաքսային դրույքաչափը սահմանվել է 3% (նախկին 0-ի փոխարեն):

Այսպիսով՝ երրորդ երկրներից զգալի չափերի հասնող շուրջ 7 ապրանքախմբերում ունենք մաքսային դրույքաչափերի աճ: Մաքսադրույքների աճ (միջինում 2-3%) գրանցվել է նաև մի շարք այլ ապրանքախմբերում, մասնավորապես՝ «Խտացրած կաթ և կաթի սեր», «ներկեր և լաքեր», «կաղնուց անտառանյութեր», «ցիստեռններ և բաքեր», «խցան, թասակ և կափարիչ», «ալյումինե մետաղակոնստրուկցիաներ և դրանց մասեր» «ժամացույցի մեխանիզմներ» և այլ ապրանքախմբերում, սակայն երրորդ երկրներից այս ապրանքախմբերի ներմուծման ծավալները զգալի չեն, այդ պատճառով դրանց նկատմամբ կիրառվող մաքսային դրույքաչափերի աճը էական փոփոխությունների չի հանգեցնի:

2018թ.-ին 14 ապրանքատեսակների գծով Հայաստանը միանում է ՄՄՍ-ին, որոնցից 7 ապրանքատեսակի համար մաքսային դրույքաչափերի փոփոխություն չի նախատեվում, իսկ մնացած 7-ի դեպքում դրույքաչափերը աճում են 2-ից 3 տոկոսով:

Այպիսով՝ 2018թ.-ին մասքսային դրույքաչափերի աճը իր ազդեցությունը կարող է թողնել վերը նշված 7 ապրանքախմբերում, որոնց ներմուծման ծավալները երրորդ երկրներից զգալի են:

Հիշեցնենք, որ ապրանքատեսակներից շատերի մասով դրույքաչափերի էական աճ նախատեսված է 2020 թվականից: Առաջիկա տարիներին թանկացող ապրանքներին կանդրադառնանք առանձին:

Հովհաննես Մելքումյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»