20-ամյա զինծառայողը մահացու վիրավորումն ստացել է ծառայակցի զենքից․ վերջինս ձերբակալվել է. ՔԿ

Լուրեր

11.03.2026 | 18:36
Պարալիմպիկ խաղեր․ Գարիկ Մելքոնյանը 15-րդն է
11.03.2026 | 18:27
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի նախագահ Ալեքսան Ալեքսանյանը
11.03.2026 | 18:19
Հունիսի 7-ի ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 18:17
Անաստասիա Բաղիյանը՝ Պարալիմպիկ խաղերի կրկնակի չեմպիոն
11.03.2026 | 18:10
Փաշինյանը Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհ տալու մասին է խոսել // Սուրեն Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
11.03.2026 | 18:05
«Փող տուր, խախտի․․․»․ Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախ»-ի ապակուն փակցված պաստառը մնում է
11.03.2026 | 18:04
ԵՄ-ին անդամակցելու ամենամեծ խոչընդոտը ԵՄ-Վրաստան քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 17:59
Հայկ Սարգսյանն առաջարկում է խաղատների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ավելացնել
11.03.2026 | 17:51
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա․ կա քաղաքական կամք. Ալիևը՝ Կոշտային
11.03.2026 | 17:44
Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 17:37
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալը
11.03.2026 | 17:29
Եվրահանձնաժողովի ղեկավարը ռուսական գազի գնմանը հնարավոր վերադարձը «ռազմավարական սխալ» է անվանել
11.03.2026 | 17:21
Հռոմի պապ Լևոն XIV-ը Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել
11.03.2026 | 17:17
Իրանի հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ Իրանի սպորտի նախարար
11.03.2026 | 17:10
Բանակը մեզ համար ոչ թե անվտանգային գործիք է, այլ անվտանգային ռեզերվ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: