Մարալի և Վիգենի հարցով Պեսկովի հետ ենք խոսել, Լիբանանի ԱԳՆ դիմել. բացառիկ հարցազրույց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 12:25
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 12:21
Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան․ Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կկալանավորվի // Կիևյան կամրջի վրա ավտոբուս է հրդեհվել․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 12:06
Անկախության տոնին ելույթ կունենա «Վարչաֆեստ»-ի մրցանակակիրը. ԿԳՄՍ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:01
ԿՀՎ ղեկավարը Մոսկվա էր մեկնել՝ ՆԱՏՕ-ի վրա հարձակման անթույլատրելիության մասին նախազգուշացնելու․ WSJ, Politico
27.08.2026 | 11:55
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
27.08.2026 | 11:46
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային
27.08.2026 | 11:38
Ասում ա՝ կզցնելու եմ. մարդու փորը ինչքա՞ն կարա ցավա, որ էդ ժամանակ դիտողություն չանի. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 11:33
Գարեգին Բ կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
27.08.2026 | 11:22
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Օրենբուրգում և Ուֆայում Ozon-ի պահեստների վրա
27.08.2026 | 11:16
Ձեր սիրելի կաթողիկոսը ինչի՞ ա չորս երեխաների հորը տնից հանում, երեխաներին էլ հետը. Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 11:08
Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի
27.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 10:57
Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում
27.08.2026 | 10:55
Մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը
Բոլորը

Նոյեմբերի 10-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Մարալ Նաջարյանի գործով Ադրբեջանում դատավարություն է եղել։ Այդ մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ընտանիքի բարեկամ, բժիշկ, Հարավային Ֆրանսիայի միությունների համակարգող մարմնի նախագահ Մացակ Փոլադյանը։ Նա մեզ հետ զրույցում ընդգծեց՝ կփոխանցի այնքան տեղեկություն, որ չվնասի գործընթացին։

«Մենք զգացինք, որ Վիգենի և Մարալի հարցով որևէ հետաքրքրություն չկա։ Մարալի քույրը՝ Անին, Բեյրութից եկավ, որ քրոջ հարցերով զբաղվի։ Դիմեց ԱԱԾ, ՊՆ, տարբեր կառույցների, ամեն տեղից ասացին՝ գնացեք, մենք ձեզ կզանգահարենք։ Ոչ մի հետաքրքրություն, ոչ մի բան՝ ո՛չ Վիգենի մասով, ո՛չ Մարալի»,- նշեց Փոլադյանը։

Ասում է՝ գործող իշխանության հապաղումը տեսնելով՝ սփյուռքահայությունը որոշել է անձամբ քայլեր ձեռնարկել։

«Մենք սփյուռքահայությունով, մեր ամբողջ հնարավորություններով դիմեցինք բազմաթիվ կառույցների, մանավանդ գործակցեցինք Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատան հետ,  Լիբանանի ԱԳՆ-ի հետ, քանի որ իրենք Լիբանանի քաղաքացի են, և Լիբանանի Կարմիր Խաչի հետ»,- մանրամասնում է Փոլադյանը։

Նրա խոսքով՝ այդ գործընթացին միացել են ֆրանսիահայերը, լիբանանահայերը, նաև հայկական այլ գաղութներ։

Մացակ Փոլադյանը շեշտում է՝ իրենք հետաքրքրված են ոչ միայն Մարալի և Վիգենի ճակատագրով, այլև բոլոր հայ գերիների շուտափույթ տուն վերադարձի հարցով։

«Մենք կարողացանք կապվել Պուտինի գրասենյակի ղեկավար Պեսկովի հետ, ամբողջ պատասխանատվությամբ հայտնում եմ, որպեսզի գերիների հարցը լուծի։ Եվ կարողացանք որոշ չափով լեզու գտնել, իրենք էլ պատրաստակամ էին»,- մանրամասնում է նա։

Ուրախությամբ է նշում՝ ամիսներ տևած աշխատանքից հետո առաջին դրական տեղաշարժը կա․ «Առաջին դրական տեղաշարժը Բեյրութից եկավ։ Կարմիր Խաչի աշխատակիցը զանգեց, ասաց՝ կապվել են Մարալի հետ։ Մարալին ինչ-որ դատական պրոցեսով են անցկացրել Բաքվում, և ի հայտ է եկել, որ Մարալը ռազմական կամ զինվորական ոչ մի գործողություն չի արել։ «Արդարացրել» են Մարալին։ Կրկնում եմ՝ այդ տեղեկությունը մեզ փոխանցեց Բեյրութից միջազգային Կարմիր խաչի աշխատակիցը»։

Ըստ տեղեկությունների՝ Մարալը չի նախընտրում Հայաստան գալ, ցանկանում է երրորդ երկիր տեղափոխվել։

«Դա կլինի Բեյրութը, անշուշտ, քանի որ մայրը, քույրը, ընտանիքն այնտեղ են», նշում է Փոլադյանը։

Իսկ Վիգեն Էուլջեքյանի ճակատագիրը դեռ անորոշ է։

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների, եթե դատական պրոցեսը շարունակվի, կարող  է Վիգենին 46-47 տարվա ազատազրկում սպասվի, քանի որ նա մասնակցել է պատերազմին»,- ասաց Մացակ Փոլադյանը։

Հիշեցնենք՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը և Վիգեն Էուլջեքյանն անհետացել էին Գորիս- Ստեփանակերտ ճանապարհին՝ խաղաղության հաստատումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 10-ին:

Իրինա Մկրտչյան