ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Ես հաճոյանալու առիթ չունեմ»․ Դավիթ Գասպարյանը՝ Լևոն Սարգսյանի նշանակումը ողջունելու մասին

Լուրեր

26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելով մենք ո՛չ շահում ենք, ո՛չ կորցնում, նույնը վերարտադրվում է: Կառավարման այս համակարգի դեպքում նախագահը ետին պլանում է, ըստ էության ոչինչ չի փոխվում, արդեն քսան տարի է՝ նույն մարդիկ նստած են նույն աթոռներին, եթե վերնախավում մի բան փոխող լինեին՝ կփոխեին: Հիմա եթե մեկը մի տեղից մյուսը գնաց՝ բան փոխվե՞ց»,- նման տեսակետ է հայտնում գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը՝ Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում։

Գրականագետն անդրադառնում է նաև թանկացումների թեմային՝ նկատելով, որ վերնախավն ըստ իր պատկերացումների ձևում է նաև հասարակության շերտերը:

«Բոլորը նորմալ ապրելու իրավունք ունեն, լավ սնվելն էլ դարձավ ոմանց սեփականությունը․ ամոթալի բան է։ Կտրականապես դեմ եմ թանկացումներին։ Թանկացումների պատճառն էլ այն է, որ տնտեսությունը չի զարգանում, երկիրը չի աշխատում, գործարան չունի»,- ասում է նա։ Դա էլ բավական չէ՝ ամենուր կրճատումներ են։ Դավիթ Գասպարյանի խոսքով՝ իրավիճակն աղետալի է հատկապես այն մարդկանց համար, որոնք հատել են 70-ի շեմը:

«Բոլորին կրճատում է սպասվում․ անգամ գիտության պետական կոմիտեն թեմաների մրցույթ է հայտարարել, իսկ 70-ի շեմը հատած անձինք իրավունք չունեն խումբ ձևավորելու․ սա աղետ է՝ նախևառաջ գիտության համար»,- շեշտում է նա։

Գրականագետը բազմիցս հայտնել է, որ տանել չի կարողանում իշխանություններին շողոքորթող, քծնող մտավորականներին։ Սակայն վերջերս, երբ հայտնի դարձավ, որ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, Դավիթ Գասպարյանը կարծիք հայտնեց, որ դա լավագույն ընտրությունն էր։ Ոմանք նրա դիրքորոշումը որակեցին հենց իշխանություններին հաճոյանալու փորձ: «Չէ, ես հաճոյանալու առիթ չունեմ, ինքն ուժեղ մարդ է, իսկ Մատենադարանին ուժեղ մարդ է պետք։ Մինչ այդ էլ նա մատենադարանանպաստ գործունեություն է վարել։ Հիմնարկներ ունենք, որոնք թշվառության մեջ են, այդ տեսակետից ճիշտ ընտրություն է արվել»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան